<<Ջան Արմենիա>> տուրիստական ընկերություն | WorkNet.am

<<Ջան Արմենիա>> տուրիստական ընկերություն

տուրիզմ, զբոսաշրջություն, բիզնես տուրիզմ

<<Ջան Արմենիա>> տուրիստական ընկերություն

«Ջան Արմենիա Տուրս ընդ Թրավելը» Հայաստանում գործող զբոսաշրջային ծառայություններ մատուցող կազմակերպություն է, որը, առաջարկելով բարձր որակ և մատչելի գներ, ապահովում է հաճախորդների 99% բավարարվածության մակարդակ: Մենք կազմակերպում ենք մշակութային, կրոնական և գաստրոնոմիական ամենօրյա խմբային, անհատական էքսկուրսիաներ, բազմօրյա փաթեթներ, գիշերակաց, տեղափոխումներ Հայաստանի, Արցախի և Վրաստանի տարածքում: Կազմակերպության գործունեության կարևորագույն ուղղություն է կորպորատիվ միջոցառումների կազմակերպումը: Մենք մեծ փորձ ունենք բիզնես-ճանապարհորդությունների (հանդիպումներ, կոնֆերանսներ) կազմակերպման ոլորտում: Գործունեության 5 տարիների ընթացքում «Ջան Արմենիա Տուրս ընդ Թրավելը» էքսկուրսիաներին առնչվող բազմաթիվ նորարարական գաղափարներ է կյանքի կոչել, ստեղծել է լավագույն զբոսաշրջային երթուղիները և ուղղորդել այնպիսի վայրեր, որոնք հայտնի են միայն տեղացիներին: Մեր կողմից առաջարկվող էքսկուրսիաների և ծառայությունների բազմազանության շնորհիվ մենք դասվում ենք տարածաշրջանի լավագույն զբոսաշրջային կազմակերպությունների շարքում:

Աշխատանք

Անհրաժեշտ է աշխատասեր և պատասխանատու աշխատակից զբոսաշրջային ծրագրի զարգացման համար: ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ՝ - Ձեռք բերել նոր գործընկերներ հատուկ առաջարկներով - Խթանել ընկերության կողմից ա...

200,000 ֏ Ամբողջ դրույք Արական, Իգական 25 - 45 տար․

Մենք ընդլայնում ենք մեր թիմը և փնտրում ենք ներգնա տուր-մենեջերների (ռուսերեն և անգլերեն լեզուների պարտադիր իմացությամբ, այլ լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն)։ Մեզ հետ աշխատ...

150,000 ֏ Ամբողջ դրույք Արական, Իգական 25 - 45 տար․

Մենք փնտրում ենք մարքեթինգի և վաճառքների բաժնի ղեկավար՝ «Jan Armenia Tours & Travel», «Yerevan Card» և «Bid For Trip» զբոսաշրջային ծրագրերի զարգացման համար: ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ -Ուսո...

200,000 ֏ Ամբողջ դրույք Արական 25 - 45 տար․