SALI | WorkNet.am

SALI

Կոշիկի խանութ

SALI

SALI ընկերությունը հիմնադրվել է 1991 թ. օգոստոսին:

SALI-ն Հայաստանի Հանրապետությունում լինելով տեղական արտադրող` իր խանութ-ցանցում ներկայացնում է միայն բնական կաշվից բարձրորակ տեսականի:
Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում ներկայանում է սեփական արտադրությամբ, որն իր մեջ ներառում է բացառապես բնական կաշվից ձեռագործ տեսականի, ինչպես կոշիկների , այնպես էլ աքսեսուարների: Հատկանշական է այն փաստը, որ ընկերությունը պահպանելով կոշկագործության յուրահատկությունները 1991թ մինչ օրս զարգանում է և իր արժանի տեղն է զբաղեցնում միջազգային շուկայում, մասնակցելով բազմաթիվ ցուցադրությունների:

SALI կոշիկի խանութ-սրահներն առաջարկում են տեղական և արտասահմանյան արտադրության որակյալ կոշիկներ և աքսեսուարներ, որոնք մշտապես համալրվում են նոր տեսականիով, պատրաստված են բնական կաշվից, ձեռքի աշխատանք են, իսկ գնված կոշիկները երաշխիքի մեջ են 100 օր: Ընդունվում են նաև անհատական պատվերներ:

Այժմ SALI-ն Երևանում ներկայանում է բրենդային մեծ և հարմարավետ 6 խանութ-սրահներով, որտեղ հաճելի երաժշտության և բարեհամբույր սպասարկման ուղեկցությամբ յուրաքանչյուրը կարող է ընտրություն կատարել լայն տեսականուց՝ իր ոճին և ոտքին համապատասխան:

Բացի հարմարավետ 6 խանութ-սրահներից SALI-ն հանրությանն է ներկայանում www.SALI.am օնլայն խանութով, որտեղից, առանց խանութ-սրահ այցելելու, ավելի քան 1500 նորաձև մոդելներից յուրաքանչյուրը կարող է ընտրել իրեն հետաքրքրող կոշիկները և աքսեսուարները, որոնք կառաքվեն անվճար Երևան քաղաքում:

SALI-ն ուրախացնում է նաև Կալուգա քաղաքի բնակիչներին 21 Դար Առևտրային համալիրում գտնվող իր խանութ-սրահով, որտեղ մեր բարեհամբույր անձնակազմը կօգնի կատարել ճիշտ և արագ ընտրություն։

SALI-ն իր երկարամյա գործունեության ընթացքում ձեռք է բերել հավատարիմ հաճախորդների հզոր բանակ, դա է վկայում FACEBOOK սոցիալական ցանցում ավելի քան 150000 օգտատերերի առկայությունը:

2012 թ.«Տարվա լավագույն կոշիկի խանութների ցանց» անվանակարգում SALI-ն արժանացել է «Համազգային վստահություն» մրցանակին:

2013 թ.-ին SALI-ն համաժողովրդական քվեարկության և փորձագիտական եզրակացության արդյունքում արժանացել է «Կոշիկի ոլորտում շուկայի առաջատար» անվանակարգին:

2014 թ.-ին SALI կոշիկի խանութ-սրահների ցանցը, մասնակցելով «Երկրները մեկ հարկի տակ» ցուցահանդես-փառատոնին, արժանացել է «Լավագույն արտադրող ընկերություն» անվանակարգին:

2014 թ.-ին փորձագիտական գնահատման արդյունքում SALI կոշիկի խանութ-սրահների ցանցը ճանաչվել է <<Տեղական կոշիկի տարվա լավագույն արտադրող>> ընկերություն:

2014 թ-ին SALI կոշիկի խանութ-սրահների ցանցը փորձագիտական գնահատման արդյունքում արժանացել է «Կոշիկի վաճառքի շուկայում նորարարական մոտեցման համար» անվանակոչմանը:



2016թ-ին SALI կոշիկի խանութ-սրահների ցանցը փորձագիտական գնահատման արդյունքում արժանացել է` Ժողովրդական ապրանքանիշ #1 «Կոշիկ» անվանակարգում:

SALI-ն մշտապես ձգտում է կատարելության՝ միաժամանակ շարունակելով հայկական կոշկագործության հարուստ ավանդույթները՝ կոշիկի ստեղծման հիմքում դնելով հմուտ վարպետների ձեռքի աշխատանքը:

SALI – արդեն փորձված որակ

Աշխատանք

-Աշխատանքային փորձ սպասարկման ոլորտում -Հայերեն, ռուսերեն լեզուների իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն -Պատասխանատվության բարձր զգացում -Կազմակերպչական ունա...

Խորհրդատու-վաճառող պայմանագրային Ամբողջ դրույք Արական, Իգական 20 - 27 տար․