«Գլորիա» Կարի Ֆաբրիկա | WorkNet.am

«Գլորիա» Կարի Ֆաբրիկա

Արտադրություն

«Գլորիա» Կարի Ֆաբրիկա

«Գլորիա» կարի ֆաբրիկան հիմնադրվել է 1977 թվականին: Անցած տարիների ընթացքում ֆաբրիկայում կատարվել է մի քանի տեխնիկական վերազինում, վերջինը 2018 թվականին:

Եվ հիմա «Գլորիա» կարի ֆաբրիկայի արտադրամասերը համալրված են JUKI, PFAFF և այլ համաշխարհային ճանաչում ունեցող ֆիրմաների կարի ժամանակակից մեքենաներով և սարքավորումներով:

Շնորհիվ ֆաբրիկայում աշխատող արհեստավարժ աշխատողների, աշխատանքի կազմակերպման ժամանակակից մեթոդների և բարձր որակի կարի մեքենաների՝ մեր ֆաբրիկիան կարող է արտադրել ցանկացած բարդության ժամանակակից և Եվրոպական որակի պահանջներին համապատասխան արտադրանք:
«Գլորիա»-ն ունի 2 մասնաճյուղ, որտեղ աշխատում են 2500 աշխատողներ:

Մեր 2 մասնաճյուղերում միասին ամսեկան արտադրվում է 150,000 հատ տարբեր տեսակի հագուստներ, վերարկուներ, բաճկոններ, մոտոցիկլիստների հագուստներ, տարբեր տեսակի պաշտպանիչ հագուստներ: