Երևան Մոլ ՍՊԸ | WorkNet.am

Երևան Մոլ ՍՊԸ

Առևտրի և ժամանցի կենտրոն

Երևան Մոլ ՍՊԸ

Երևան Մոլն այն վայրն է, որտեղ շոփինգը վերածվում է ֆիեստայի։ Ամեն օր Երևան Մոլ են այցելում հազարավոր մարդիկ՝ թարմացնելու իրենց տունը, զգեստապահարանը, ստեղծելու հիշողություններ և պարզապես վայելելու հանգիստը։
200 խանութներն ու ժամանցի վայրերը, ամենամեծ ZARA-ով և Հայատանում միակ Mango-ով հանդերձ, կգեղեցկացնեն ձեր օրը՝ բաժանելով այն կենսակերպի վերաարժևորման և թարմացման պահերի, և վառ գույներով կլցնեն սովորական առօրյան։

Ճաշակեք ձեր նախընտրած ուտեստները Երևան Մոլում գտնվող սրճարաններում, Ֆուդ Կորտում և սննդի այլ կետերում, վայելեք ժամանցը՝ դիտելով նորագույն ֆիլմերը՝ ԿինոՊարկ 4k կինոթատրոնի վիզուալ և ձայնային ապշեցուցիչ որակի ներքո, իսկ ակտիվ ժամանցը կապահովի Նավապետ Քիդի Գանձերի Կղզին՝ Հայաստանում ամենամեծ փակ ժամանցի կենտրոնը։