«Թել-Սել» ՓԲԸ | WorkNet.am

«Թել-Սել» ՓԲԸ

Ֆինանսավճարային համակարգ, Էլեկտրոնային դրամապանակ

«Թել-Սել» ՓԲԸ

Telcell-ը 2007 թվականի օգոստոսից հայկական շուկայում ակնթարթային վճարումների առաջատար օպերատորն է: Ներկայում Հայաստանում և Արցախում Telcell պրոցեսինգային կենտրոնին միացված են ավելի քան 4500 վճարային տերմինալներ՝ ավելի քան 450 ծառայությունների առկայությամբ:

2017թ․ Telcell-ը գործարկեց իր Telcell Wallet հավելվածը, որը դարձավ շուկայում ամենաարագ զարգացող էլեկտրոնային դրամապանակը: Դրամապանակով հնարավոր է արագ վճարումներ կատարել շուրջ 450 տարբեր ծառայությունների դիմաց, գնումների համար վճարել QR կոդով, դրամական փոխանցումներ կատարել օնլայն՝ ArCa համակարգի բոլոր բանկային քարտերին և շատ ավելին:

Բացի այդ, ընկերությունն ունի մասնաճյուղեր, որոնցից մի քանիսն ապահովում են շուրջօրյա սպասարկում: