Կովկաս համալիր | WorkNet.am

Կովկաս համալիր

Հյուրանոցային համալիր

Կովկաս համալիր

«Կովկաս» ռեստորանային համալիրի հիմնադիրների ցանկությունն է ոգեկոչել ու հավուր պատշաճի ներկայացնել մեր նախնիների հյուրասիրության դարերով ամրագրված ավանդույթներն ու սո­վորույթները, կովկասյան հարուստ խոհանոցի հայտնի ու մոռացված խորտիկներն­ ու ճա­շատեսակները: Այստեղի խորտիկների ու ճաշատեսակների անկրկնելի համի գաղտնիքը կովկասյան խո­­հանոցի ավանդական բաղադրատոմսեր են՝ օգտագործելով միմիայն բարձրորակ սննդամթերք ու համեմունք:
Սակայն, լինելով սպասարկման ոլորտ, «Կովկաս» ռեստորանային և հյուրանոցային համալիրը չի սահմանափակվում այդ գործառույթով: Այն միևնույն ժամանակ միտված է հատկապես օտարերկրյա հյուրերին լավագույնս ծանոթացնել հայոց պատմությանը, իսկ տեղացիներին՝ կրկին հիշել և ոգեկոչել հայոց փառավոր նախնիների անցած ճանապարհը: Նախևառաջ այս նպատակով է, որ «Կովկաս» ռեստորանային համալիրը բաղկացած է հայոց չորս արքայատոհմերի անունները կրող շքասրահներից: Յուրաքանչյուր սրահ արտահայտում է իր դա­րաշրջանի ոգին և ձևավորված է տվյալ ժամանակահատվածը բնութագրող նկարներով ու որմ­նանկարներով: Համահունչ մթնոլորտ ու կոլորիտ ստեղծելու նպատակով օգտագործվել է միայն բնական շինանյութ` քար, գլաքար, աղյուս, կավ, երկաթ, փայտ, կտավ, եղեգն ու ծղոտ: Ջահերը, կանթեղները, ճաղերը, անգամ դռների նիգերն ու բռնակները դարբնի աշխատանք են:
Կարելի է ասել, որ «Կովկասը» մի փոքրիկ պատմություն է: Հայի տեսակի, նրա ստեղծագործ ոգու, կենսակերպի, փառահեղ մշակույթի, ռազմարվեստի ու արհեստների մասին պատմող գունեղ ու հետաքրքիր պատմություն:

Աշխատանք

ՎԱՃԱՌՔԻ ՄԵՆԵՋԵՐ/ՓՈԽՏՆՕՐԵՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ - Ապահովել հյուրանոցի վաճառքների աճը - Կազմակերպել սենյակների վաճառքը անհատներին, խմբերին և կազմակերպություններին՝ ավելացնելով...

Վաճառքի-մենեջեր 100,000 ֏ Ամբողջ դրույք Իգական 18 - 50 տար․