Նռնենի Հաուս | WorkNet.am

Նռնենի Հաուս

Վաճառք

Նռնենի Հաուս

Մեր սիրելի մայրաքաղաք Երևանի սրտում իր հյուրընկալ դռներն է բացել ՆՌՆԵՆԻ Գուրմե Հաուս խանութ-սրահը: Սրահի անունը ծագել է հաղթանակի և առատության խորհրդանիշ համարվող Նռնենի ծառի անվանումից:

Մեր առաքելությունն է սպառողներին ապահովել միշտ թարմ ու համեղ մեր տեսականիով, ընդ որում՝ հայ սպառողներին ներկայացնել աշխարհի տարբեր երկրների լավագույն ապրանքանիշերը, իսկ օտարերկրյա զբոսաշրջիկներին ծանոթացնել մեր երկրի մշակույթին և բարիքներին՝ հայկական անմահական չիր ու չամիչին, խաղողից պատրաստված գինուն, աղանդներին… Սրահի կարևորագույն առանձնահատկություններից է լինելու հաճախորդների հյուրասիրությունը:

Այնպես որ, սիրով սպասում ենք ձեզ Պուշկին 21 հասցեում՝ ձեզ պարգևելու համեղ ակնթարթներ: