Սիթի ՍՊԸ
Սուպերմարկետների ցանցՍիթի ՍՊԸ
«Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը հիմնադրվել է 2007թվականին:Այդ ժամանակահատվածում որակյալ սպասարկումը, ինչպես նաև առաջարկի բազմազանությունը դարձան մեր գործունեության հիմնական սկզբունքը:«Երևան Սիթի»-ն Երևանում ամենամեծ սուպերմարկետների ցանցն է, այժմ սուպերմարկետների ցանցն ընդլայնվում է նաև մարզերում: Ընդարձակ տարածքներն օգնում են հաճախորդին հարմարավետ տեղաշարժվել ինչպես առօրյա, այնպես էլ տոն օրերին գնումներ կատարելիս՝ միմյանց չխանգարելով:
Աշխատանքի կազմակերպման մեր սկզբունքը` միայն թարմն ու որակյալը, տեսականին էլ բազմազան և հասանելի` 24 ժամ շարունակ:
Մենք աշխատում ենք առանց հանգստյան օրերի, հանգստանում ենք մեր աշխատանքի մեջ: