ՎԱԵԼԿՈՆ ՍՊԸ | WorkNet.am

ՎԱԵԼԿՈՆ ՍՊԸ

Շինարարություն, նախագծում, ներմուծում, վաճառք

ՎԱԵԼԿՈՆ ՍՊԸ

«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊ Ընկերությունը 2009թ.-ից Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված գործունեություն իրականացնող առևտրաշինարարական կազմակերպություն է: Շնորհիվ ժամանակի ընթացքում հղկված սկզբունքների և քաղաքականության, Ընկերությունը շուկայում զբաղեցնում է առաջատար դիրք, շարունակաբար զարգացնում և ընդլայնում է գործունեության շրջանակները:

Ընկերության առաքելությունն ու կարգախոսն է՝ մշակել և տրամադրել Համալիր Ինժեներական Լուծումներ:
Քաղաքականությունն է՝ պահպանել առաջատար դիրքերը բոլոր ներքոնշյալ ուղվածություններով, թե' որպես հուսալի մատակարար, թե' որպես շինարար:

Գործունեության առաջին իսկ օրերից Ընկերությունը ներգրավել է առաջադեմ և բանիմաց մասնագետների, ինչը երաշխիք է կատարված աշխատանքների բարձր որակի և պրոֆեսիոնալիզմի: Շուկայի պարբերական անալիտիկ ուսումնասիրությունների, շարունակական ինքնակատարելագործման և գործընկերների հետ բիզնես-նորմատիվային սկզբունքների վրա հիմնված փոխհարաբերությունների շնորհիվ, Ընկերությունը վաստակել է բազմաթիվ առաջատար միջազգային արտադրող կազմակերպությունների վստահությունը, արդյունքում՝ յուրաքնչյուր գործընկերոջ հետ հաստատված անհատական աշխատանքային հարաբերություններ ի նպաստ փոխշահավետ համագործակցության:

Ընկերությունը մասնագիտացած է տեխնիկական հետևյալ ուղղվածություններով՝

 Էլեկտրականություն
 Ճարտարապետական, տարածքային և ներքին լուսավորություն
 Ջուր և կոյուղի
 Օդափոխություն
 Օդորակում
 Ջեռուցում
 Շատրվանային համակարգեր
Բոլոր ինժեներական պլանավորումները և հաշվարկներն իրականացվում են մասնագիտական ծրագրային ապահովմամբ, այն է ՝ AutoCAD, 3D MAX, Design Simulator, Conditioning Selection, LightScape, DIALux, Cinema4D: Դա աշխատանքային խմբին հնարավորություն է տալիս պատվիրատուին ակներև ցուցադրել աշխատանքների իրական ծավալները և պլանավորված վերջնական արդյունքը:

Աշխատանքներն իրականացվում են տարբեր տեսակի արտադրական, հասարարական և բնակելի նշանակության կառույցներում, ինչպիսիք են՝ գործարաններ, բիզնես կենտրոններ, առևտրի կենտրոններ, բազմաֆունկցիոնալ շինություններ, հյուրանոցներ, դպրոցներ, հիվանդանոցներ, ռեստորաններ, բնակելի շենքեր և այլն (իրականացված աշխատանքների մասին մանրամասն ինֆորմացիա կարող եք գտնել ընկերության պաշտոնական կայքում՝ www.waelcon.am/works):
«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊԸ-ի գործընկերներն են հանդիսանում արտերկրյա առաջատար արտադրող կազմակերպություններ: Կազմակերպությունը հանդիսանում է ՀՀ տարածքում հետևյալ ապրանքանիշերի և ընկերությունների բացառիկ ներկայացուցիչ` Clint (Իտալիա), Novair (Իտալիա), NED (Ռուսատանի Դաշնություն), Montair (Իտալիա), LTS Licht (Գերմանիա):
Գործընկերներ են հանդիսանում նաև ՝ VBW Engineering (Լեհաստան), Fläkt Woods (Ֆինլանդիա), MDV (Չինաստան), OMS (Սլովակիա), Thorn Lighting (Մեծ Բրիտանիա), Nowodvorski Lighting (Լեհաստան), Forma Lighting (Մեծ Բրիտանիա), JAGO (Իտալիա), SA-RA (Թուրքիա), Teclumen (Իտալիա), Fujitsu General (Ճապոնիա), Griven (Իտալիա), Sylvania (Գերմանիա), Citylux (Իտալիա), Hammer (Չինաստան), Fontana Fountains SA (Հունաստան), LEUCOS (Իտալիա), HP Trend (Չեխիա), Dekon (Չինաստան), Lena Lighting SA (Լեհաստան), Il Fanale Group (Իտալիա), Hitema (Իտալիա), Zonca (Իտալիա), Sime (Իտալիա), Linea Light (Իտալիա), IEK (Ռուսաստան) և այլ ընկերություններ:
«ՎԱԵԼԿՈՆ» Ընկերությունը ցուցաբերում է յուրահատուկ մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին և նախագծին, տրամադրելով համալիր տեխնիկական լուծումներ, որոնք ընձեռում են ընտրության լայն հնարավորություններ:

Աշխատանք

«ՎԱԵԼԿՈՆ» ընկերությունը փնտրում է օֆիս-մենեջեր: Օֆիս մենեջերը պատասխանատու է ընկերության ադմինիստրացիոն, տեղեկատվական և կազմակերպչական գործառույթների համար: Օֆիս մենեջերի հիմնական պարտական...

Օֆիս-մենեջեր պայմանագրային Ամբողջ դրույք Իգական 20 - 36 տար․

ՎԱԵԼԿՈՆ ընկերությունը փնտրում է հմուտ և պարտաճանաչ զոդող: Աշխատանքը նորմավորված է, երկուշաբթիից - շաբաթ 9:00-18:00 -ն:...

Զոդող պայմանագրային Ամբողջ դրույք Արական 22 - 50 տար․

Ջերմագազամատակարարման և օդափոխության ճարտարագետի հիմնական պարտականություններն են՝ • Կատարել շինությունների ուսումնասիրություն օդափոխության և օդորակման, ջեռուցման ինժեներական համակարգերի նախա...

HVAC նախագծող պայմանագրային Ամբողջ դրույք Արական, Իգական 21 - 50 տար․