Ներմուծման մենեջեր | WorkNet.am

Ներմուծման մենեջեր

import manager

Ներմուծման մենեջեր

  • Position import manager
  • Salary։ by contract
  • Work schedule Full time
  • Gender Male,Female
  • Age 21 - 40 տար․
  • Region Yerevan, Center
  • Published 24 օր առաջ
Job description

''QuickStaffing'' ընկերությունը իր գործընկեր Best Group ընկերության համար, որը զբաղվում է շինանյութի ներմուծմամբ, արտադրությամբ, ﬔծածախ և մանրածախ վաճառքով, փնտրում է Ներմուծման ﬔնեջեր:

Հիմնական պարտականություններ՝
• Պլանավորել վաճառքի ծավալները և իրականացնել պահեստային մնացորդների վերլուծություն, անհրաժեշտ պատվերների ձևակերպում,
• Որոնել նոր ապրանքատեսականի և հնարավոր մատակարարների առաջարկների վերլուծություն՝ տեսականու և ապրանքային պորտֆելի ընդլայնման նպատակով,
• Գործարար կապերի հաստատում և զարգացում պոտենցիալ մատակարարների հետ,
• Գնային առաջարկների հավաքագրում, համեմատական վերլուծություն և բարենպաստ պայմանների
ընտրություն,
• Վարել արտաքին գործընկերների հետ նամակագրություն և բանակցություններ՝ պայմանագրերի, առաքումների և առնչվող գործընթացների շրջանակում,
• Ներմուծման գործընթացի լիարժեք համակարգում՝ բարձումից մինչև պահեստի մուտքագրում, ներառյալ փաստաթղթաշրջանառության պատշաճ իրականացումը,
• Համագործակցություն մաքսային բրոքերների հետ՝ մաքսազերծման ընթացքի ճիշտ և ժամանակին կազմակերպման համար,
• Համագործակցություն բեռնափոխադրող ընկերությունների հետ՝ փոխադրումների արդյունավետ և անվտանգ կազմակերպման նպատակով,
• Իրականացնել պաշտոնից բխող այլ գործառույթներ։

Պահանջվող որակավորումներ՝
• Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտական կամ մատակարարման ոլորտում),
• 2+ տարվա աշխատանքային փորձ ներմուծման կամ մատակարարման ոլորտում,
• Փորձ արտաքին գործընկերների հետ արդյունավետ համագործակցության ոլորտում,
• Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն՝ ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր,
• Excel-ի, էլեկտրոնային փոստի և փաստաթղթաշրջանառության ծրագրերի լավ իմացություն։

Հավելյալ նշումներ՝
Աշխատավայր՝ ք․ Երևան, Թեյշեբանի 6/1
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից-շաբաթ՝ 09:30-19:00