Հաշվապահ | WorkNet.am

Հաշվապահ

Accountant

Հաշվապահ

  • Position Accountant
  • Salary։ by contract
  • Work schedule Full time
  • Gender Female
  • Age 25 - 45 տար․
  • Region Yerevan, Avan
  • Published 2 ամիս, 9 օր առաջ
Job description

«ՄՏԿ» Ընկերությունը փնտրում է հաշվապահի՝ համապատասխան աշխատանքային փորձով։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• Հաշվապահական հաշվառման վարում համաձայն հաշվապահական ստանդարտների և հարկային օրենսդրության,
• ընկերության ապրանքանյութական արժեքների շարժի հաշվառում,
• ընկերությունների ֆինանսական հաշվետվությունների ժամանակին և պատշաճ կազմում,
• դրամական հոսքերի, կապիտալի և գործառնական ծախսերի հաշվառում,
• բանկային գործարքների ձևակերպում և հաշվառում,
• ԵՏՄ ներմուծում, արտահանում, մաքսային հաշվետվությունների հետ կապված աշխատանքային փորձ,
• անմիջական ղեկավարի կողմից հանձնարարված առաջադրանքների կատարում։

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
• Բարձրագույն կրթություն ֆինանսական կամ տնտեսագիտական ոլորտում,
• նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ որպես հաշվապահ,
• MS Office –ի և ՀԾ հաշվապահական ծրագրերի իմացություն,
• E-invoicing ծրագրով հարկային հաշիվների դուրսգրում,
• հայերեն և ռուսերեն, անգլերեն լեզուների իմացությունը ցանկալի է,
• հարկային օրենսդության իմացություն,
• հաղորդակցման և կազմակերպչական հմտություններ։

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները (CV) hr@mtk.am էլ.փոստի հասցեին՝ վերնագիր (subject) տողում պարտադիր նշելով հաստիքի անվանումը։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած դիմորդները։