Մաթեմատիկայի ուսուցիչ | WorkNet.am

Մաթեմատիկայի ուսուցիչ

Teacher

Մաթեմատիկայի ուսուցիչ

  • Position Teacher
  • Salary։ by contract
  • Work schedule Freelance
  • Gender Male,Female
  • Age 22 - 50 տար․
  • Region Yerevan, Center
  • Published 3 ամիս, 21 օր առաջ
Job description

Արցախկոդը կամավորական հիմունքներով փնտրում է մաթեմատիկայի ուսուցչի ,ով պատրաստ կլինի օգնել Արցախից տեղահնված և ԲՈՒՀ ընդունվելու ցանկցությամբ լցված մարդկանց օգնել ընդունելության հարցերում։

Պարտականություններ ՝
1․Ուսումնական ծրագրերի մշակում և ճշգրտում ' ըստ սովորողների գիտելիքների մակարդակի և համալսարանի ընդունելության պահանջների
2․Մաթեմատիկայի առցանց դասերի անցկացում ՝ օգտագործելով ժամանակակից կրթական տեխնոլոգիաներ և մեթոդներ
3․Ուսուցման անհատական մոտեցման ապահովում, ուսանողներին օգնել նոր նյութի յուրացման, անցածի կրկնության և համախմբման գործում
4․Սովորողների գիտելիքների գնահատում, ստուգողական աշխատանքների և թեստերի իրականացում, արդյունքների վերլուծություն և հետագա աշխատանքների պլանավորում
5․Ուսանողներին մոտիվացնել, աջակցել նրանց հետաքրքրությանը մաթեմատիկայի և ՏՏ մասնագիտությունների ուսումնասիրության նկատմամբ
6․Մասնակցություն աշակերտների համար լրացուցիչ դասընթացների և խորհրդատվությունների կազմակերպմանը
7․Մասնակցություն նոր միջավայրում սովորողների հարմարվողականության և սոցիալականացման ծրագրի մշակմանը և իրականացմանը
8․Մասնակցություն նոր ուսանողների ներգրավմանն ուղղված միջոցառումներին, փոխգործակցություն սոցիալական ծառայությունների և ուսումնական հաստատությունների հետ
9․Կուրսում հարմարավետ և արդյունավետ մթնոլորտի ստեղծում և պահպանում
10․Մասնագիտական հմտությունների շարունակական կատարելագործում, կրթության ոլորտում նոր մեթոդների և տեխնոլոգիաների ուսումնասիրություն

Պահանջներ՝
1․Բարձրագույն կրթություն մաթեմատիկայի կամ մանկավարժության ոլորտում
2․Ժամանակակից կրթական մեթոդների և տեխնոլոգիաների իմացություն:
3․Մարդկանց հետ աշխատելու, յուրաքանչյուր ուսանողի նկատմամբ մոտեցում գտնելու ունակություն
4․Մաթեմատիկայի գերազանց իմացություն, հատկապես համալսարան ընդունվելու համար անհրաժեշտ բաժինները
5․Դասեր անցկացնելու և աշակերտների գիտելիքները գնահատելու համար առցանց հարթակների հետ աշխատելու հմտություններ
6․Անգլերենի իմացություն
7․Անկանոն գրաֆիկով աշխատելու պատրաստակամություն
8․Ուսանողներին օգնելու ցանկություն հասնել իրենց նպատակներին և զարգանալ հետաքրքիր ուղղությամբ
Դասերը լինելու են հեռավար գրաֆիկով , շաբաթական 3 անգամ 45 րոպե տեղովությամբ
Ձեր ինքնակենսագրականները կարող եք ուղարկել [email protected] էլ փոստին