Մարքեթինգի մասնագետ | WorkNet.am

Մարքեթինգի մասնագետ

մարքեթինգի մասնագետ

Մարքեթինգի մասնագետ

  • Position մարքեթինգի մասնագետ
  • Salary։ by contract
  • Work schedule Full time
  • Gender Male,Female
  • Age 20 - 35 տար․
  • Region Yerevan, Shengavit
  • Published 27 օր առաջ
Job description

«Ալֆա-Ֆարմ» ընկերությունը փնտրում է մարքեթինգի մասնագետի, ով կզբաղվի կազմակերպության մարքեթինգային գործունեության իրականացմամբ և զարգացմամբ։

Աշխատանքային պարտականությունները՝

-Շուկայի ուսումնասիրությունների իրականացում և վերլուծություններ՝ պարզելու շուկայում առկա իրավիճակը և համապատասխան առաջարկների ներկայացում՝ կատարված վերլուծությունների հիման վրա,
-ATL և BTL մարքեթինգային ռազմավարությունների իրագործում,
-Գովազդային արշավների համակարգում,
-Պրոմո արշավների և միջոցառումների կազմակերպում,
-Մարքեթինգային պայմանագրերի կազմում և դրանց պատշաճ իրագործման համակարգում,
-Մատակարարների հետ պայմանագրերի կազմում և դրանց պատշաճ իրագործման համակարգում,
-Մատակարարների մասով հաշվետվությունների կազմում և ներկայացում,
-Մարքեթինգային ակցիաների կազմակերպում,
-Սոցիալական մեդիա ռազմավարության մշակում, իրագործում և արդյունավետության վերլուծություն,
-Հաճախորդների նախասիրությունների ուսումնասիրում, նոր առաջարկների մշակում։

Աշխատանքային հմտությունները՝

-Բարձրագույն կրթություն մարքեթինգի կամ բիզնեսի կառավարման ոլորտում,
-Նվազագույնը 1 տարի աշխատանքային փորձ,
-Հաղորդակցության գերազանց հմտություններ,
-Նորարար և կրեատիվ մտածողություն,
-Անալիտիկ մտածողություն,
-Թիմում աշխատելու հմտություններ,
-Կազմակերպչական հմտություններ՝ ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման,
-Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն,
-Microsoft Office՝ մասնավորապես Excel ծրագրի լավ իմացություն,
-1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն։

Համապատասխան թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականներն ուղարկել [email protected] էլ. հասցեին՝ նամակի թեմայի դաշտում նշելով «Մարքեթինգի մասնագետ»: