Քիմիկ | WorkNet.am

Քիմիկ

Chemist

Քիմիկ

  • Position Chemist
  • Salary from 150,000 ֏
  • Work schedule Full time
  • Gender Female
  • Age 18 - 45 տար․
  • Region Yerevan, Shengavit
  • Published 7 ամիս, 2 օր առաջ
Job description

Երևանի ոսկերչական ֆաբրիկան աշխատանքի է հրավիրում քիմիկների:

Աշխատանքային պարտականություններ

-Իրականացնել արտադրատեսակների նմուշների լաբորատոր փորձարկումներ, ամրության ստուգում և չափումներ
-Պատրաստել և հարգորոշել նմուշները
-Կազմել լաբորատոր աշխատանքների արձանագրություններ, ստուգել և փաստաթղթավորել պատրաստի արտադրանքի բնութագրեր
-Մասնակցել բաղադրատոմսերի մշակման ու փորձարկման գործընթացին
-Հետևել որակի ապահովման և վերահսկման համակարգի կատարմանը՝ համաձայն ընդունված չափանիշների և պահանջների
-Կազմակերպել և համակարգել լաբորատոր հանգույցների և սարքավորումների անվտանգ աշխատանքը, ապահովել և վերահսկել արտադրական գործընթացը՝ տեխնոլոգիական փաստաթղթերին համապատասխան
-Կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված և պաշտոնից բխող այլ հանձնարարություններ

Պահանջվող որակավորում

-Բարձրագույն մասնագիտական կրթություն
-Լաբորատորիայում աշխատանքի տեսական և պրակտիկ գիտելիքներ
-Աշխատանքային փորձը արտադրական ոլորտում կդիտվի որպես առավելություն
-Ռուսերենի և անգլերենի իմացություն
-Համակարգչային գիտելիքներ (մասնավորապես MS Office-ի իմացություն)

Նշված պահանջներին համապատասխանելու դեպքում աշխատանքին կարող եք դիմել`ինքնակենսագրական ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեին` Թեմա դաշտում նշելով «Քիմիկ»:
Հարցերի դեպքում զանգահարել 098 925 999 հեռախոսահամարով։