[ACC] ARMENIAN CAR COLORS
Առևտուր և սպասարկում[ACC] ARMENIAN CAR COLORS
ACC (Armenian Car Colors) կազմակերպությունը հիմնադրվել է 2003 թվականին և նպատակ դրել իր առաջ դառնալու Հայաստանում ավտոներկերի ճշգրիտ գունորոշման և որակյալ ներկանյութերի ու հարակից պարագաների վաճառքի առաջատար ընկերություններից մեկը: Նույնիսկ եթե լավ վարորդ եք, շատ զգուշավոր եք ճանապարհներին, իսկ մեքենային շատ խնամքով եք վերաբերվում՝ հնարավոր չէ կանխագուշեկել բոլոր իրավիճակային պահերը շարժման ընթացքում, կանխարգելել եղանակային փոփոխությունների ազդեցությունը կամ խուսափել պատահական քերծվածքներից: Մեքենայի գեղեցիկ արտաքին տեսքը նույն արժեքն ունի, ինչ մարդու հագուկապը և թողնում է համապատասխան տպավորություն, բացի դրանից վնասվածքներով մեքենան ավելի կարճ կծառայի սեփականատիրոջը՝ կոռոզիոն երևույթների նկատմամբ ավելի խոցելի լինելու պատճառով: Ուստի ավտոսեփականատերերը մեծ ուշադրություն են դարձնում իրենց սիրելի մեքենայի մեքենայի արտաքին տեսքին և առաջին անհրաժեշտության դեպքում օգտվում են ավտոսալոնների ծառայություններից: Մենք հպարտանում ենք մեր մշտական հաճախորդներով, ուստի յուրաքանչյուր մոտեցում կգտնի իր պահանջներին և աշխատանքի պայմաններին համապատասխան:
Աշխատանքի նկարագրություն Պահանջվում է 22-40 տարեկան, բարետես արտաքինով խորհրդատու-վաճառողուհի ավտոներկերի խանութ սրահում: Աշխատանքային փորձը ցանկալի է: Աշխատանքային ժամերն են 90:00-19:00,շ...