Երեմյան Փրոջեքթս | WorkNet.am

Երեմյան Փրոջեքթս

Ռեստորաններ

Երեմյան Փրոջեքթս

«Երեմյան Փրոջեքթս»-ը հայկական շուկայում ներկայանում է ռեստորանային ոլորտի բիզնես նախաձեռնություններով:

«Երեմյան Փրոջեքթս» կազմակերպությանն են պատկանում «Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցը, «Երևանի Շաուրմա» արագ սննդի ռեստորանների ցանցը, «Լավաշ» ռեստորանը, «Շերեփ» ռեստորանը, «Սմոքինգ Շեֆ» ռեստորանը, «Լիվինգստոն» ռեստորանը։

«Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցն ավելի քան 10 տարի տեղական շուկայում ներկայանում է հայկական, ազգային, ինչպես նաև տարածաշրջանային խոհանոցով: Թարմ սննդամթերքից պատրաստված խոհարարական բարձր արվեստի նմուշները «Պանդոկ Երևան»-ում կարելի է վայելել ազգային երաժշտության ներքո:

«Երեմյան Փրոջեքթս»-ը հայկական ռեստորանային ոլորտում հանդես է գալիս նաև «Երևանի Շաուրմա» արագ սննդի ռեստորանների ցանցով՝ կարևորելով արագ սննդում էկոմաքուր, բացառապես թարմ, տեղական ու բարձրորակ մսամթերքի օգտագործումը՝ կոտրելով արագ սննդի մասին ավանդական պատկերացումները:

«Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցից հետո նորաբաց «Լավաշ» ռեստորանով «Երեմյան Փրոջեքթս»-ը հայկական ռեստորանային ոլորտում հանդես եկավ բոլորվին նոր շնչով ու ասելիքով՝ քաղաքում ստեղծելով նոր, համով անկյուն, որտեղ կարելի է մեկտեղել ու գեղեցիկ հակադրել ռեստորանի վինտաժային դիզայնն ու հայկական խոհանոցը:

«Երեմյան Փրոջեքթս»–ի յուրաքանչյուր բիզնես նախաձեռնություն անշուշտ միտված է հանդես գալու խոհարարական ստեղծագործական նորարարությամբ ու նոր ասելիքով: Բացառություն չէր նաև նորաբաց «Շերեփ» ռեստորանը, որն առաջինն է Հայաստանում ցուցադրում մեծ, բաց խոհանոց, ինչի շնորհիվ հաճախորդը կարող է հետևել յուրաքանչյուր ուտեստի պատրաստման գործընթացին, ավելի մոտ գտնվել խոհարարական արվեստին:

«Երեմյան Փրոջեքթս»-ի առաքելությունն է մեր քաղաքը դարձնել աշխարհի ամենահյուրընկալ անկյուններից մեկը, հայկական խոհանոցի համն ու հոտը ճանաչելի դարձնել աշխարհին՝ որպես ամենապահանջվածն ու սիրվածը:

«Երեմյան Փրոջեքթս» կազմակերպությունն իր գործունեությունն իրականացնում է բացառապես իր սոցիալական կորպորատիվ պատասխանատվության շրջանակներում՝ ճանաչելով ու գնահատելով դրական և բացասական ազդեցություններն ու ռիսկերն այնպես, որ բիզնես կառավարումը դրական և արդյունավետ ազդեցություն թողնի երկրի սոցիալ-տնտեսական աճի վրա՝ անդրադառնալով թե հասարակության և թե բիզնեսի կայուն զարգացմանը:

Աշխատանք

Աշխատանքային պարտականությունները՝ - Պատասխանել մուտքային զանգերին՝ հաճախորդներին տրամադրելով ամբողջական տեղեկատվություն ճաշացանկի, գների և առաքման պայմանների վերաբերյալ - Ընդունել առցանց ստա...

Հեռախոսավար-օպերատոր պայմանագրային Ամբողջ դրույք Արական, Իգական 22 - 30 տար․

ՆԿԱՐԱԳԻՐ Հիմնական պարտականություններ • Կազմակերպել և վերահսկել ապրանքների և մթերքի ընդունման և պահեստավորման աշխատանքները, • Կազմակերպել ապրանքների տեղափոխումը մասնաճյուղեր, • Հստակեցնել փոխ...

Պահեստապետ պայմանագրային Ամբողջ դրույք Արական 25 - 45 տար․

Պարտականություններ՝ - Ապահովել Ընկերության հիմնական արտադրանքի՝ ռեստորաններում առաջարկվող սննդի ինքնատիպությունը, մշտապես բարելավելով ու թարմացնելով այն - Ստեղծել նոր բաղադրատոմսեր և մշակել ...

Խոհարարի օգնական պայմանագրային Ամբողջ դրույք Արական, Իգական 25 - 45 տար․

Աշխատանքային պարտականությունները՝ - Աշխատակիցների վերահսկում տեսախցիկների միջոցով /օնլայն նաև ձայնագրություններ/, - Հաշվետվությունների պատրաստում և ներկայացում, - Անմիջական ղեկավարի կողմից տ...

Տեսահսկիչ պայմանագրային Ամբողջ դրույք Արական, Իգական 25 - 45 տար․

Պահանջվում են փորձառու Անասնաբույժներ և Անասնաբույծեր Ջերմուկ և Դիլիջան քաղաքներում գտնվող ֆերմաներում։ Մենք առաջարկում ենք՝ -Մշտական աշխատանք, -Բարձր աշխատավարձ, -Սնունդը և կացությունը հո...

Անասնաբույժ պայմանագրային Ամբողջ դրույք Արական 25 - 50 տար․

Պարտականություններ՝ • Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում • Բանկային հաշիվների ամենօրյա ձևակերպում • Հարկային հաշիվների էլեկտրոնային դուրս գրում • Աշխատավարձի հա...

Հաշվապահ պայմանագրային Ամբողջ դրույք Արական, Իգական 25 - 40 տար․