Էսկուլապ ՍՊԸ | WorkNet.am

Էսկուլապ ՍՊԸ

Դեղագործական ընկերություն

Էսկուլապ ՍՊԸ

«Էսկուլապ» ընկերությունը հիմնադրվել է 1996թ-ին և ներկայումս տարիների մասնագիտական իր գործունեության կայուն զարգացման արդյունքում հանդիսանում է Հայաստանի առաջատար դեղագործական ընկերություններից: Ընկերությունը զբաղվում է Եվրոպական մի շարք հայտնի դեղագործական ընկերությունների անմիջական արտադրության դեղերի ներմուծմամբ, դրանց մեծածախ և մանրածախ իրացմամբ:

Էսկուլապ ընկերության գործունեության հիմնական խնդիրը մատակարարվող դեղերի որակի երաշխավորումն է և իր սեփական դեղատնային ցանցի դեղատներում բարձր որակավորում ստացած մասնագետների կողմից հաճախորդների հանդեպ մասնագիտական մոտեցման ու սպասարկման կուլտուրայի դրսևորումը: Աշխատանքի նման կազմակերպման գնահատականի արդյունքում Հայաստանից «Էսկուլապ» ընկերությունը 2011թ-ին Նյու-Յորքում արժանացավ «Բիզնես միջավայրի գերազանցության և կայուն զարգացման իմիջի համար» միջազգային «Ոսկե մեդալ» մրցանակին:

Աշխատանք

"ԷՍԿՈՒԼԱՊ" ՍՊԸ դեղագործական ընկերությունը դեղատնային աշխատանքի է հրավիրում Դեղագետների կամ Դեղագործների ք․ Երևանում գործող ընկերության դեղատնային ցանցերում: Պարտականություններ՝...

Դեղագետ - Դեղագործ պայմանագրային Ամբողջ դրույք Արական, Իգական 18 - 60 տար․