Պանդոկ Երևան

Ռեստորան

Պանդոկ Երևան

Յուրաքանչյուր տարածաշրջանում մատուցվող կերակուրը տվյալ մշակույթի մի մասն է կազմում և վկայում այն նախասիրությունների մասին, որոնք ձևավորվում են ժամանակի ընթացքում` շփումների միջոցով, ինչպես և պատմական իրադարձությունների բերումով: Լինելով ազգային նկարագրի յուրահատուկ մասը` խոհանոցը նույնպես ենթարկվում է փոխադարձ ազդեցություններին և չի կարող սահմանափակվել մեկ ազգի կամ մեկ մշակույթի ավանդույթներով: Թերևս, դրանով է պայմանավորված, որ «Պանդոկ Երևանի» ստեղծման օրից ձգտել ենք համադրել հայկական ու կովկասյան խոհանոցի լավագույն ավանդույթները: Չէ՞որ, ժամանակի ընթացքում այդ կերակրատեսակներից շատերն ընդունվել են հայերիս կողմից ու դարձել ճաշացանկի մի մասը:

Այսպիսով, հիմնադրման պահից ի վեր մեր առջև խնդիր ենք դրել հաճախորդին առաջարկել այնպիսի ճաշացանկ, որը հարիր է քիմքին, մշակույթին ու սովորույթին, բայց նաև յուրատիպ է, փոքր-ինչ տարբեր: Բայց սա ամբողջական մոտեցման մի կողմն է միայն: «Պանդոկ Երևան»-ում օգտագործում ենք մեր գործընկեր ֆերմերների ու արտադրողների տրամադրած թարմ ու բարձրակարգ մթերքը: Չափազանց հետևողական ենք սպասարկող անձնակազմի պատրաստվածության ու մասնագիտական որակավորման հարցում:

Կարծում եմ, որ նման մոտեցման շնորհիվ`«Պանդոկ Երևանը» մեր հաճախորդներից շատերի համար դարձել է համեղ ուտելիքի և հաճելի միջավայրի մարմնացում: Ինչպես մեր հաճախորդներից մեկն է ասում`«Այստեղ մեզ զգում ենք ինչպես տանը, որտեղ տիրում է անկաշկանդ մթնոլորտ և մշտապես մատուցվում թարմ ու համեղ սնունդ»:

Աշխատանք

Պարտականություններ - Իրականացնել ընդունված գնումների բեռնաթափում, բաշխել համապատասխան բաժիններին - Կատարել ընդունված ապրանքի պահեստավորումը, իրականացնել բեռնման և տեղափոխման աշխատանքներ ...

Բանվոր 130,000 ֏ Ամբողջ դրույք Արական 25 - 45 տար․

Պարտականություններ՝ • Իրականացնել օրվա ընթացքում անհրաժեշտ քանակությամբ մթերքի նախնական մշակումը, • Իրականացնել ընթացիկ ընդունված պատվերի պատրաստումը, • Պահպանել ջերմային մշակման կարգը ըստ ս...

Խոհարար պայմանագրային Ամբողջ դրույք Արական 25 - 45 տար․

Վարորդ առաքիչ /սեփական մեքենայով/ Պահանջվող Հմտություններ` Տարիք՝ 20-45 Սեփական մեքենայի առկայություն Բարեհամբույր և կիրթ շփման ունակություն Պայմաններ` Աշխատաժամեր՝ 11 ժամյա գարֆիկ /6/1/ Մ...

Առաքիչ պայմանագրային Ամբողջ դրույք Արական, Իգական 20 - 45 տար․

Պարտականությունները՝ • Իրականացնել ռեստորանի ավտոկայանատեղի հերթապահություն, • Ուղորդել վարորդներին կայանել մեքենան համապատասխան տեղում, • Կանխել կողմնակի մեքենաների մուտքը ավտոկայանատեղի, •...

Ավտոկայանող պայմանագրային Ամբողջ դրույք Արական 23 - 45 տար․

Աշխատանքային պարտականությունները՝ - Ընդունել առաքման կենտրոնի կողմից ուղարկված պատվերները, - Մուտքագրել ընդունված պատվերները համապատասխան ծրագիր, - Փոխանցել ընդունված պատվերը խոհանոցի համապա...

Առաքում համակարգող պայմանագրային Ամբողջ դրույք Արական, Իգական 25 - 35 տար․

Պարտականություններ - Պատրաստել ճաշացանկում տեղ գտած ուտեստները - Իրականացնել պատրաստի ուտեստի պատշաճ ձևավորում - Ժամանակին ուտեստը ներկայացնել մատուցողին Պահանջվող Հմտություններ - Աշխ...

Խոհարար 260,000 ֏ Ամբողջ դրույք Արական, Իգական 21 - 40 տար․