Պիցցա Հաթ
Սպասարկում և սերվիսՊիցցա Հաթ
1958 թվականին Ֆրենկ և Դեն Քարնեյներ որոշեցին Վիչիթայում (Քանզասի նահանգ) պիցցայի մեծ ռեստորան բացել: Երբ նրանց ընկերներից մեկը առաջարկեց այն ժամանակ հազվադեպ հանդիպող պիցցայի սրահ բացել, նրանք գտան, որ գաղափարը կարող է հաջողություն բերել և մորից 600 դոլար փոխ առան իրենց գործընկեր Ջոն Բենդերի հետ բիզնես սկսելու նպատակով: Վիչիթայի կենտրոնում` Սաութ Բլաֆ 503 հասցեում, մի փոքր շենք վարձակալելով և պիցցայի պատրաստման համար անհրաժեշտ օգտագործված սարքավորում ձեռք բերելով, Քարնեյները և Բենդերը բացեցին առաջին Պիցցա Հաթ ռեստորանը: Բացման օրը նրանք պիցցաներ բաժանեցին համայնքի հետաքրքրությունը շարժելու նպատակով: 25 տեղանոց փոքր ռեստորանի շենքը խրճիթի էր նման… այդպես էլ ծնվեց «Պիցցա Հաթը»:
Մեկ տարի անց` 1959 թվականին, Պիցցա Հաթը գրանցվեց Քանզասում և Դիք Հասըրը բացեց առաջին արտոնագրված ռեստորանը Թոփեկայում(Քանզաս): Տասնհինգ տարի անց առաջին ռեստորանը բացվեց ՄԹ-ում և այդ ժամանակից այն դարձել է մոլորակի Պիցցա արտադրող ամենամեծ ընկերությունը:
Պիցցա Հաթը վերահսկում է աշխարհի 90 երկրների ավելի քան 11,000 պիցցայի ռեստորաններ և առաքման կետեր:
Պիցցա Հաթ համաշխարհային բրենդի ներկայացուցիչը Հայաստանում Դերժավա Ընկերությունների Խումբն է և այս պահի դրությամբ Երևանում գործում է թվով 6 Պիցցա Հաթ ռեստորան։