«Վան-Չարտեր» Սպը | WorkNet.am

«Վան-Չարտեր» Սպը

Արտադրություն

«Վան-Չարտեր» Սպը

«Glanz» ապրանքանիշնը հիմնադրվելէ 2013 թվականին՝ «Վան-Չարտեր» ՍՊԸ-ի կողմից: Ընկերությունը զբաղվում է մասնագիտացված ավտոքիմիայի, ավտոկոսմետիկայի, մեքենաի բուրավետիչների արտադրությամբ:
Հիմնադրման օրվանից ընկերության կողմից իրականացվում են լաբորատոր աշխատանքներ նյութերի վերամշակման և տեսակավորման գործում, որի շնորհիվ ներկայացնում է բարձրորակ արտադրանք: Կազմակերպությունը տարեց տարի զարգացնում է իր կողմից ստեղծած արտադրական մեթոդներն ու տեխնոլոգիաները, ընդլայնում արտադրական ծավալները: Glanz ընկերությանը հաջողվել է ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան արտադրանք, որն իր որակով և արտաքին տեսքով չի զիջում մրցակիցներին: Այսօր ընկերությունը միակն է տարածաշրջանում, որը զբաղվում է` բնակելի տների, գրասենյակների, ավտոմեքենաների ունիվերսալ սփրեյի և կախովի բուրավետիչների արտադրությամբ: Ինչպես նաև ունի աննախադեպ առաջարկ՝ իրականացնոմ է կախովի բուրավետիչների անհատական պատվերներ, պատվիրատուի նախընտրած պատկերով և բույրով, ունենենալով մրցակցային առավելություն: Glanz ապրանքանիշի գլխավոր սկզբունքներից է արտադրել ապրանքներ, որոնք վնասակար չեն առողջության համար: 2016թ-ից ներկայացել է հայ սպառողին GLANZ ապրանքանիշի բրենդային խանութ սրահում իր ամբողջ արտադրանքով: Հիմք ընդունելով եվրոպական լավագույն ապրանքանիշերի փորձն ու տեխնոլոգիան, ընկերությունը 2017թ-ին որոշում է կայացրել ընդլայնել իր գործունեությունը և ձեռնարկել կենցաղային քիմիայի արտադրություն: