Ադմինիստրատիվ օգնական S2S ծրագրավորման ընկերությունում | WorkNet.am

Ադմինիստրատիվ օգնական S2S ծրագրավորման ընկերությունում

Ադմինիստրատիվ օգնական

Ադմինիստրատիվ օգնական S2S ծրագրավորման ընկերությունում

  • Պաշտոնը Ադմինիստրատիվ օգնական
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Իգական
  • Տարիքը 20 - 35 տար․
  • Տարածաշրջան Երևան, Կենտրոն
  • Հրապարակվել է Այսօր
Աշխատանքի նկարագրություն

S2S ծրագրավորման ընկերությունը փնտրում է ակտիվ և աշխատասեր երիտասարդի ադմինիստրատիվ օգնականի հաստիքը համալրելու նպատակով։ Սա եզակի հնարավորություն է IT ոլորտի հանդեպ հետաքրքրություն ունեցողների համար ձեռք բերել աշխատանք, սովորել ոլորտի պրոֆեսիոնալներից և ունենալ մասնագիտական աճ ոլորտում։ Ընտրված թեկնածուն կունենա մշտապես զարգանալու և սովորելու մեծ հնարավորություն։

Պարտականություններ՝
• Ղեկավարի կողմից տրված հանձնարարականների կատարման հսկողություն, տրված հանձնարականների կատարման ամփոփում և համաձայնեցում ղեկավարի հետ, դրանց հետագա ընթացքի ապահովում:
• Նամակագրությունների ու հեռախոսազանգերի վարում
• Անհրաժեշտ փաստաթղթերի կազմում, փաստաթղթաշրջանառության գործընթացի հսկողություն
• IT ոլորտին վերաբերվող հանձնարարությունների կատարում
• Տնօրենի կողմից տրված այլ հանձնարարությունների կատարում

Անհրաժեշտ հմտություններ՝
• Ուժեղ հետաքրքություն IT ոլորտի նկատմամբ, սովորելու և մասնագիտական աճելու ցանկությամբ
• MS Office փաթեթի իմացություն, համակարգչային գրագիտություն
• Հայերեն, Ռուսերեն և Անգլերեն լեզուների իմացություն և հաղորդակցման բարձր ունակություններ
• Ժամանակի կառավարման և կազմակերպչական հմտություններ
• Պատասխանատվության բարձր զգացում
• Արագ կողմնորոշվելու և արագ ըմբռնելու կարողություն
• Փաստաթղթաշրջանառության հիմունքների և գործարար էթիկայի կանոնների իմացություն
• Սթրեսային իրավիճակներում կողմնորշվելու ունակություն
• թիմում աշխատելու ունակություն
• Ադմինիստրատիվ ոլորտում աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն

** Քանի որ աշխատանքը լինելու է IT ոլորտում, համակարգչին գերազանց տիրապետելը խիստ անհրաժեշտ է։

CV-ները կարող եք ուղարկել անձնական հաղորդագրության միջոցով կամ [email protected] էլ․ հասցեին առարկա բաժնում նշելով «Ադմինիստրատիվ օգնական»։