Աշխղեկ (Прораб)
ԱշղեկԱշխղեկ (Прораб)
- Պաշտոնը Աշղեկ
- Աշխատավարձը պայմանագրային
- Գրաֆիկ Ամբողջ դրույք
- Սեռը Արական
- Տարիքը 24 - 50 տար․
- Տարածաշրջան Երևան, Նոր Նորք
- Հրապարակվել է 1 տարի, 5 ամիս առաջ
ASEDL Ընկերությունը փնտրում է աշխղեկ շինարարական աշխատանքները կոորդինացնելու համար։
Աշխատանքային գործառույթներ՝
-Վերահսկում և կոորդինացնում է շինարարական աշխատանքների ողջ ընթացքը;
-Համեմատում է կատարված աշխատանքները ճարտարապետական նախագծերի հետ;
-Վերահսկում է շինարարական աշխատանքների և նյութերի որակը;
-Հետևում է, որպեսզի շինարարական աշխատանքները կատարվեն սահմանված ժամկետներում;
-Հետևում է շինարարական անձնակազմի աշխատանքի և տեխնիկական անվտանգության նորմերի պահպանմանը;
-Հետևում է, որպեսզի նախագծերը համապատասխանեն արտադրական, ինժեներական պահանջներին;
-Չափագրում է կատարված շինարարական աշխատանքները;
-Համեմատում է փաստացի կատարված շինարարական աշխատանքները կատարողական ակտերում նշված աշխատանքների հետ;
-Կազմում է անհրաժեշտ նյութերի պահանջագիր, ներկայացնում է տնօրինությանը հաստատման;
-Կազմակերպում, պլանավորում և վերահսկում է շինարարական թիմերի աշխատանքները;
Պահանջվող որակավորումներ՝
-Բարձրագույն կրթություն`շինարարական ոլորտի;
-Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ;
-Պլանավորման ունակություն;
-Մարդկանց կառավարելու ունակություն;
-Համակարգված աշխատելու կարողություն;
-Թիմում աշխատելու կարողություն;
-Շինարարական նախագծեր հասկանալու և իրականացնելու հմտություններ:
Դիմելու համար կարող եք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը [email protected] էլ․ փոստին կամ զանգահարեք 096 27 27 99 հեռախոսահամարով։