Առաքման բաժնի աշխատակից | WorkNet.am

Առաքման բաժնի աշխատակից

Առաքման բաժնի աշխատակից

Առաքման բաժնի աշխատակից

  • Պաշտոնը Առաքման բաժնի աշխատակից
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 21 - 40 տար․
  • Տարածաշրջան Կոտայք, Աբովյան
  • Հրապարակվել է 8 ամիս, 11 օր առաջ
Աշխատանքի նկարագրություն

Գոլդշին ընկերությունը փնտրում է առաքման բաժնի աշխատակից:

Պարտականություններ՝
 Մասնակցել սռաքման գործընթացի կազմակերպման ընթացքին,
 Կազմակերպել և հետևել պատվիրված ապրանքատեսականու առաքման գործընթացը,
 Կապ հաստատել հաճախորդների հետ՝ տեղեկացնելով առաքվող պատվերների մասին,
 Մշտապես կապի մեջ լինել վարորդների հետ՝ առաքվող ապրանքը պատշաճ կերպով պատվիրատուին հասցնելու համար,
 Առաքման գործընթացից կախված լուծել խնդիրները ըստ անհրաժեշտության:
Պահանջվող հմտություններ՝
 Աշխատանքային փորձ,
 Օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն / մասնավորապես ռուսերեն՝ վարժ խոսել, հաղորդակցվել/,
 Ճկուն մտածելակերպ և պատասխանատու մոտեցում աշխատանքին,
 Գրագետ և կիրթ խոսք,
 Արագ կողմնորոշվելու ունակություն,
 Թիմում աշխատելու ունակություն,
 Վերադասի կողմից տրվող այլ հանձնարարությունների կատարում:

Հավելյալ տեղեկատվություն.
Աշխատանքը 6-օրյա գրաֆիկով է, ժամային գրաֆիկ՝ 09:00-18:00, շաբաթ՝ 09:00-16:00:
Աշխատանքը Բալահովիտ 8/5 հասցեում է: Երևանից տեղափոխությունն ապահովում է ընկերությունը:

Դիմելու ընթացակարգ.
Դիմելու համար կարող եք ինքնակենսագրականը ուղարկել [email protected] Էլ.հասցեին, հարցերի դեպքում զանգահարել 098-54-98-30 հեռախոսահամարով: