Բարմեն (ուհի) | WorkNet.am

Բարմեն (ուհի)

Բարիստա

Բարմեն (ուհի)

  • Պաշտոնը Բարիստա
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 16 - 40 տար․
  • Տարածաշրջան Երևան, Արաբկիր
  • Հրապարակվել է 8 ամիս, 13 օր առաջ
Աշխատանքի նկարագրություն

Մենք փնտրում ենք մոտիվացված, ստեղծագործ և էներգիայով լի բարմեն ( ուհի )՝ միանալու մեր թիմին։ Եթե սիրում եք պատրաստել հետաքրքիր և համեղ ըմպելիքներ՝ թեյեր, կոկտեյլներ, սմուզիներ և սուրճեր, ապա այս աշխատանքը հենց Ձեզ համար է։
Մեր մասին:
Մեր թեյարան-ռեստորանը հայտնի է իր ջերմ և ընկերական մթնոլորտով, որտեղ թեյի և սուրճի պատրաստումը վերածվում է արվեստի: Մեր նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ յուրաքանչյուր հաճախորդ կարող է վայելել նուրբ համային համադրություններ և վարպետությամբ պատրաստված ըմպելիքներ։

Պարտականություններ
• Էսպրեսսոյի և այլ սուրճերի պատրաստում, պահպանելով բարձր որակի ստանդարտները:
• Թեյերի, լիմոնադների և կոկտեյլների պատրաստում՝ օգտագործելով թարմ բաղադրիչներ:
• Սմուզիների և միլքշեյքերի պատրաստում՝ առողջ և համեղ բաղադրիչներով:
• Հաճախորդներին խորհրդատվություն տալ մեր թեյերի և ըմպելիքների վերաբերյալ:
Աշխատանք թիմի հետ՝ նորարարական գաղափարներ առաջարկելով թեյերի և խմիչքների ստեղծման համար

Պահանջներ
• Արագ սովորելու ունակություն ։
• Սուրճի, թեյի և կոկտեյլների պատրաստման հմտություններ:
• Հաճախորդների հետ հաղորդակցման գերազանց հմտություններ:
• Թիմային աշխատանքում ներգրավված լինելու և ստեղծագործ մոտեցման ցանկություն

Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը ցանկալի առավելություն է

Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ՝ հերթափոխով

Աշխատանքային ժամեր՝ 09:00-16:00 / 16:00 - 00:00

Ռեզյումեն ուղարկել կից նկարով, ուղեկցող նամակով և նշելով հետաքրքրող հաստիքը: