«Բարրի Թրեյդ» ընկերությունը փնտրում է վաճառող-խորհրդատու
վաճառող-խորհրդատու«Բարրի Թրեյդ» ընկերությունը փնտրում է վաճառող-խորհրդատու
- Պաշտոնը վաճառող-խորհրդատու
- Աշխատավարձը պայմանագրային
- Գրաֆիկ Ամբողջ դրույք
- Սեռը Արական,Իգական
- Տարիքը 20 - 45 տար․
- Տարածաշրջան Երևան, Կենտրոն
- Հրապարակվել է 2 ամիս, 30 օր առաջ
Եթե դուք ունեք գերազանց շփման հմտություններ, սիրում եք սովորել, նախընտրում եք ակտիվ և դինամիկ աշխատանքային առօրյա, ապա «Բարրի Թրեյդ» ընկերությունը փնտրում է հենց ձեզ:
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Հաճախորդներին պատշաճ ներկայացնել ապրանքատեսականին
- Իրականացնել վաճառք՝ խորհրդատվությունից մինչև ձևակերպում
- Աջակցել հաճախորդներին ապրանքի ընտրության հարցում
- Իրականացնել գանձապահական աշխատանքների վարումը
- Հետևել ապրանքների դասավորությանն ու արժեքների համապատասխանությանը,
- Վարձակալությամբ տրամադրվող ապրանքների տրամադրում, խորհրդատվություն և փաստաթղթային ձևակերպում
- Վարձակալության ժամանակացույցի վերահսկում
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն
- Լեզուների իմացություն` հայերեն, ռուսերեն, անգլերեն (ցանկալի)
- Աշխատանքային փորձ վաճառքի կամ հաճախորդների սպասարկման ոլորտում (կդիտվի որպես առավելություն)
- Արագ սովորելու կարողություն
- Բանավոր հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություններ
- Ճկունություն և թիմում աշխատելու ունակություն
- Սթրեսակայունություն և լարված իրավիճակներում աշխատելու ունակություն
Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականներն (CV) ուղարկել [email protected] էլ․ հասցեին։