ԲՌԵՆԴ ՄԵՆԵՋԵՐ /ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՍԱՐՔԵՐԻ ՍՆՈՒՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ / | WorkNet.am

ԲՌԵՆԴ ՄԵՆԵՋԵՐ /ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՍԱՐՔԵՐԻ ՍՆՈՒՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ /

ԲՌԵՆԴ ՄԵՆԵՋԵՐ /ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՍԱՐՔԵՐԻ ՍՆՈՒՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ /

  • Պաշտոնը
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական
  • Տարիքը 25 - 45 տար․
  • Տարածաշրջան Երևան, Կենտրոն
  • Հրապարակվել է 2 տարի, 7 ամիս առաջ
Աշխատանքի նկարագրություն

ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ՂԵԿԱՎԱՐ-ը պետք է իմանա.

Տեղական շուկայի զարգացման օրինաչափությունները;

Մարքեթինգի հիմունքները;

Գնագոյացման մեթոդները և քաղաքականությունը;

Վաճառքների տարեկան, եռամսյակային, ամսեկան պլանավորում՝ ըստ ապրանքների;

Մարքեթինգային ակտիվության տարեկան, եռամսյակային, ամսեկան պլանավորում՝ ըստ ապրանքների;

Ապրանքային օպտիմալ մնացորդի վերահսկման և կառավարման առանձնահատկությունները;

Տեղական շուկան՝ տեսականի, գնային քաղաքականություն, վաճառքների
ծավալների բացահայտում և մրցակցության ուսումնասիրում;

Ներկայացվածության ստանդարտները` մինիմալ քանակ, տեղադրվածություն և տեսանելիություն, առաջնայնություն, դասավորվածություն, նախընտրելի գներ, գովազդային նյութերի առկայություն

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մշակել եւ պլանավորել տարեկան, եռամսյակային եւ ամսական ներմուծման եւ վաճառքի ռազմավարությունը ըստ ապրանքանիշի;

Հետազոտել գործոնները, որոնք կարող են դրական ազդեցություն ունենալ վաճառքի վրա, ինչպես նաեւ ուսումնասիրել տեղական շուկայի պահանջարկը;

Մշակել համապատասխան ռազմավարություն ՝ ապահովելու ապրանքների եւ ծառայությունների մրցունակությունը;

Իրականացնել շուկայի վերլուծություն; որոշում կայացնել սպառողական շուկայական սեգմենտների թիրախային առաջարկների համար;

Մշակել եւ վերահսկել առաջխաղացման գործընթացները, վաճառքը, գովազդը, պրոմո գործողությունները եւ այլն;

Մշտապես իրազեկ լինել շուկայական վերջին փոփոխությունների մասին

Որակավորումները

Բարձրագույն կրթություն;

Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ մարքեթինգի ոլորտում կամ վաճառքի բլոկի ղեկավար հաստիքում՝ էլէկտրական սարքավորումների և էլեկտրոսարքերի սնուցման աղբյուրների ոլրոտում փորձը կդիտվի որպես առավելություն

Հստակ պատկերացում մարքեթինգի մասին հիմնական գիտելիքների՝ մարքեթինգի սկզբունքներ, վաճառքի պլանավորման սկզբունքներ ու մեխանիզմներ, ինչպես նաեւ առնչվող առարկաները, ինչպիսիք են գովազդային, սպառողական վարքագիծ, շուկայական հետազոտություններ, ինչպես նաեւ բրենդի ռազմավարական կառուցման քաղաքականության հստակ պատկերացում

MS Office փաթեթի ամբողջական և գերազանց տիրապետում, տվյալների բազաների հետ աշխատելու ունակություն:

Անգլերեն եւ ռուսերեն լեզուների լավ իմացություն ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր, տարբեր մակարդակներում ղեկավարների հետ գործնեություն ծավալելու

Այլ հմտություններ.

Խնդիրներ սահմանելու, տվյալների հավաքագրման, փաստերի հաստատման եւ վավեր եզրահանգումների կարողություն;

Գերազանց վերլուծական հմտություններ;

Հաղորդակցման գերազանց հմտություններ, համոզիչ խոսք, պատասխանատվության բարձր զգացում

Համապատասխան թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականներն ուղարկել [email protected] հասցեին՝ նամակի թեմայի տողում նշելով հաստիքի անվանումը