Ընկերությանը պահանջվում է վաճառքի մենեջեր։ | WorkNet.am

Ընկերությանը պահանջվում է վաճառքի մենեջեր։

Վաճառքի-մենեջեր

Ընկերությանը պահանջվում է վաճառքի մենեջեր։

  • Պաշտոնը Վաճառքի-մենեջեր
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 20 - 50 տար․
  • Տարածաշրջան Երևան, Արաբկիր
  • Հրապարակվել է 1 ամիս, 19 օր առաջ
Աշխատանքի նկարագրություն

«Ռուբինար» ընկերությունը  սկսած 2013թ. –ից  վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտում աշխատող մասնագիտացված կազմակերպություն է։ Ընկերությունը զբաղվում է վերականգնվող էներգետիկայով և իրականացնում ենք էներգախնայող ապրանքների և դրանց համար անհրաժեշտ պարագանների ներկրում, մանրածախ և մեծածախ վաճառք, ինչպես նաև դրանց մոնտաժման և սպասարկման աշխատանքներ

Ընկերությունը աշխատանքի է հրավիրում վաճառքների մասնագետի: Աշխատանքի բնույթը՝ Նոր հաճախորդների ներգրավում Վաճառքի պլանների կատարում Կապ տարբեր ընկերությունների հետ Հաճախորդներին մասնագիտական խորհրդատվության տրամադրում Հաշվետվությունների կազմում և ներկայացում Թեկնածուն պետք է ունենա փորձ վաճառքի ոլորտում: Տեխնիկական կրթությունը կդիտվի որպես առավելություն։
- Ավելացնել հաճախորդների թիվը և վաճառքի արդյունքները
- Կատարել նոր հաճախորդների ակտիվ որոնում և ներգրավում
- Խթանել ընկերության առաջարկած ապրանքների և ծառայությունների գովազդային նյութերի տարածումը
- Պատրաստել վաճառքի առաջարկներ հաճախորդներին հստակ սահմանված պայմաններով
- Համագործակցել հաճախորդների հետ՝ նրանց կարիքները որոշելու և նրանց համապատասխան լուծումներ առաջարկելու համար
- Տրամադրել համապատասխան տեխնիկական տեղեկատվություն, բրոշյուրներ և հրապարակումներ առաջարկվող ապրանքների և ծառայությունների վերաբերյալ.
- Ներկայացնել հաշվետվություններ վաճառքների և այցելությունների վերաբերյալ.
- Ներկայացնել Ընկերությունը տեղական շուկայում մասնակցելով բիզնես և սոցիալական իրադարձություններին, ցուցահանդեսներին, ֆորումներին.

- Բարձրագույն կրթություն
- Տեխնիկական գիտելիքները և կրթությունը կդիտվեն որպես առավելություն
- վաճառքի ոլորտում աշխատանքային փորձ
- Վաճառքի և մարքեթինգի ուժեղ հմտություններ
- Անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացությունը ցանկալի է.
- Լավ ղեկավարման, կառավարման և կազմակերպչական հմտություններ
- Բաց մտածողությամբ, շփվող, մերվող և ընկերասեր անհատականություն

*Սեփական մեքենայի առկայությունը կդիտարկվի  որպես առավելություն։

Խնդրում ենք Ձեր CV-ները ուղարկել [email protected] էլ. փոստին։