Ընկերությունը Էրեբունի և Աջափնյակ սպասարկման կետերի համար փնտրում է սրահի պատասխանատուների
Սրահի պատասխանատուԸնկերությունը Էրեբունի և Աջափնյակ սպասարկման կետերի համար փնտրում է սրահի պատասխանատուների
- Պաշտոնը Սրահի պատասխանատու
- Աշխատավարձը պայմանագրային
- Գրաֆիկ Կես դրույք
- Սեռը Իգական
- Տարիքը 18 - 50 տար․
- Տարածաշրջան Երևան, Կենտրոն
- Հրապարակվել է Այսօր
Ընկերությունը Էրեբունի և Աջափնյակ սպասարկման կետերի համար փնտրում է սրահի պատասխանատուների, ովքեր պատասխանատու են հաճախորդներին դիմավորելու, փաստաթղթերի ստուգման, հաճախորդների հանգստի նախընտրելի տարբերակները բացահայտելու կամ այլ տարբերակներ առաջարկելու համար։
Պարտականություններ
– Դիմավորել և ուղեկցել հյուրերին սրահ, ճանապարհել մինչև ելք,
– Տրամադրել հաճախորդներին խորհրդատվություն ընկերության կողմից մատուցվող ծառայությունների, պրոդուկտների այլ մանրամասների վերաբերյալ տեղեկություններով,
– Ստուգել փաստաթղթերը ըստ սահմանված ընթացակարգի, կատարել նույնականացում, պատասխանել հաճախորդների հարցերին,
– Իրականացնել խաղադրույքների ընդունման հետ կապված գործարքների աջակցում և իրականացում Pos-տերմինալների միջոցով,
– Տիրապետել ազատ սեղանների առկայության վերաբերյալ տեղեկատվությանը և տրամադրել դրանց վերաբերյալ տեղեկատվությունը հյուրերին,
– Պատասխանել հեռախոսազանգերին, ամրագրել սեղաններ,
– Հսկել սրահի մաքրության պահպանմանը,
– Տնօրինության ղեկավարի գրավոր հրահանգ/որոշման հիման վրա այլ սպաարկման կենտրոն մշտական կամ ժամանակավոր հիմունքներով տեղափոխման սահուն կազմակերպում՝ որոշման/հրահանգի ժամկետներին համապատասխան,
– Իրականացնել անմիջական ղեկավարի կողմից հանձնարարված և պաշտոնի պարտականություններից բխող այլ գործառույթներ:
Պահանջներ
– Գրագետ բանավոր խոսք,
– Հաղորդակցման հմտություններ,
– Թիմում աշխատելու ունակություն,
– Կոնֆլիկտային իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
– Բանավոր հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
– Տարբեր հերթափոխերով աշխատելու պատրաստակամություն:
Գրաֆիկը՝ 1 օր աշխատանքի՝ 17:00-00:00, 1 օր տանը: