Իրավաբան
ԻրավաբանԻրավաբան
- Պաշտոնը Իրավաբան
- Աշխատավարձը պայմանագրային
- Գրաֆիկ Ամբողջ դրույք
- Սեռը Արական,Իգական
- Տարիքը 18 - 50 տար․
- Տարածաշրջան Երևան, Շենգավիթ
- Հրապարակվել է 2 ամիս, 24 օր առաջ
«Ալֆա-Ֆարմ» ընկերությունը փնտրում է փորձառու իրավաբանի, ով մասնակցելու է կազմակերպության իրավաբանական բաժնի գործառույթների պատշաճ իրականացման աշխատանքներին:
Աշխատանքային պարտականություններ ՝
- Մշակել և պատրաստել կազմակերպության գործառությունների պատշաճ կատարման համար անհրաժեշտ իրավական փաստաթղթերը՝ պայմանագրեր, համաձայնագրեր, ակտեր, լիազորագրեր,
- Ուսումնասիրել նոր օրինագծերը, օրենքի փոփոխությունները և դրանցից բխող իրավական հետևանքները,
- Պատրաստել սպասվելիք, ընթացիկ և ավարտված դատական գործերի համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը,
- Մատուցել իրավաբանական խորհրդատվություն և աջակցություն՝ իրավական ընթացակարգերի և փաստաթղթերի մշակման միջոցով,
- Ուսումնասիրել և վերլուծել իրավական խնդիրները և հարցերը, դրանց հիման վրա ներկայացնել բարելավման առաջարկներ,
- Կազմել և մշակել իրավական կարծիքներ և եզրակացություններ, դատական գործընթացների մասին հաշվետվություններ,
- Ընկերության անունից հանդես գալ պետական կառույցներում՝ ուսումնասիրելով նաև վերջիններիս հետ կնքվելիք պայմանագրերը,
- Իրականացնել իրավաբանական բաժնին առնչվող նամակագրության գործընթացը,
- Կազմակերպության տարբեր ստորաբաժանումներին մատուցել ընթացիկ իրավաբանական ծառայություններ,
- Մասնակցել իրավաբանական բաժնին առնչվող բանակցություններին, ներկայացնել առաջարկներ բաժնի աշխատանքների բարելավման վերաբերյալ:
Պահանջվող հմտություններ՝
- Բարձրագույն իրավաբանական կրթություն,
- Համապատասխան ոլորտում աշխատանքային փորձ,
- ՀՀ օրենսդրության գերազանց իմացություն,
- Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,
- MS office փաթեթի իմացություն,
- Տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
- Որոշումներ կայացնելու և օպտիմալ լուծումներ առաջարկելու ունակություն,
- Մարդկանց հետ շփվելու, բանակցություններ վարելու միջանձնային հմտություններ,
- Կազմակերպչական հմտություններ՝ ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման,
- Սթրեսային իրավիճակներում աշխատելու ունակություն:
Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը [email protected] էլ. հասցեին՝ նամակի թեմայի դաշտում նշելով «Իրավաբան»: