Խանութ-սրահի մենեջեր
Խանութ-սրահի մենեջերԽանութ-սրահի մենեջեր
- Պաշտոնը Խանութ-սրահի մենեջեր
- Աշխատավարձը պայմանագրային
- Գրաֆիկ Ամբողջ դրույք
- Սեռը Արական,Իգական
- Տարիքը 21 - 45 տար․
- Տարածաշրջան Երևան, Կենտրոն
- Հրապարակվել է 2 օր առաջ
«QuickStaffing» ընկերությունը իր գործընկեր «Dan John» իտալական հագուստի բրենդի համար, որն ունի ավելի քան 220 խանութներ ամբողջ աշխարհում, փնտրում է Խանութ-սրահի մենեջեր։
Հիմանական պարտականություններ՝
- Մշակել և իրականացնել վաճառքի ռազմավարություններ՝ վաճառքի պլանին համապատասխան,
- Ղեկավարել վաճառքի թիմը՝ ապահովելով արդյունավետ թիմային աշխատանք,
- Ապահովել թիմի համար շարունակական վերապատրաստում,
- Պարբերաբար տրամադրել կառուցողական հետադարձ կապ,
- Հետևել և վերլուծել վաճառքի տվյալները՝ բացահայտելու միտումներն ու բարելավման հնարավորությունները,
- Վերահսկել խանութ-սրահի և թիմի սահուն գործուներությունը,
- Մասնակցել բրենդի կողմից իրականացվող մերչանդայզինգի թրեյնինգներին և փոխանցել գիտելիքը թիմին՝ ապահովելով վիզուալ ստանդարտների պահպանումը,
- Պատրաստել և ներկայացնել ղեկավարին ամբողջական վերլուծությամբ հաշվետվություններ,
- Մասնակցել միջազգային գործուղումների՝ բրենդը ներկայացնելու, վերապատրաստման կամ միջոցառումների մասնակցության նպատակով։
Պահանջվող որակավորումներ՝
- 2+ տարվա աշխատանքային փորձ նմանատիպ հաստիքում,
- Կոմունիկատիվ զարգացած հմտություններ,
- Թիմում միջանձնային հարաբերությունների ձևավորման փորձառություն,
- Վիզայի հետ կապված սահմանափակումների և խոչընդոտող հանգամաքների բացակայություն՝ Եվրոպա գործուղումների հնարավորության համար,
- Հայերեն և անգլերեն լեզուների մինիմում B2 մակարդակի իմացություն:
Հավելյալ նշում՝
Հասցե՝ ք․ Երևան, Դալմա Գարդեն Մոլլ
Աշխատանքային գրաֆիկ՝ 5 աշխատանքային օր, լողացող