ԿՈՍՄԵՏԻԿԱՅԻ ԲԱԺՆԻ ՎԱՃԱՌՔԻ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ | WorkNet.am

ԿՈՍՄԵՏԻԿԱՅԻ ԲԱԺՆԻ ՎԱՃԱՌՔԻ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ

Խորհրդատու-վաճառող

ԿՈՍՄԵՏԻԿԱՅԻ ԲԱԺՆԻ ՎԱՃԱՌՔԻ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ

  • Պաշտոնը Խորհրդատու-վաճառող
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Իգական
  • Տարիքը 18 - 35 տար․
  • Տարածաշրջան Երևան, Շենգավիթ
  • Հրապարակվել է Երեկ
Աշխատանքի նկարագրություն

«Ալֆա-Ֆարմ» ընկերությունը իր դեղատներում գտնվող կոսմետիկայի բաժնում աշխատելու համար բարձր աշխատավարձով աշխատանքի է հրավիրում վաճառքի խորհրդատուների, ովքեր զբաղվելու են հաճախորդների մասնագիտական խորհրդատվությամբ ու վաճառքներով:

Աշխատանքային պարտականություններ

• Սպասարկել հաճախորդներին, առաջարկել և ցուցադրել ապրանքները,
• Հաճախորդներին տեղեկացնել ապրանքների հատկանիշների, օգտագործման եղանակների մասին,
• Լսել հաճախորդներին ու տրամադրել մասնագիտական խորհրդատվություն,
• Հաճախորդներին առաջարկել նոր, միմյանց փոխարինող կամ համարժեք ապրանքներ,
• Հետևել սրահում ապրանքների ժամանակին համալրմանը և ճիշտ դասավորվածությանը,
• Օգնել հաճախորդներին գտնելու իրենց փնտրած ապրանքը,
• Մասնակցել ապրանքների պատվերների ձևավորմանը:

Պահանջվող որակավորում

• Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն,
• Մարդկանց հետ բարեհամբույր շփվելու կարողություն,
• Ներկայացման ու հաղորդակցության հմտություններ,
• Օտար լեզուների իմացություն,
• Վաճառքի հմտություններ ու գիտելիքներ,
• Կոնֆլիկտային իրավիճակները հարթելու ունակություն,
• Մասնագիտական գիտելիքներ ձեռք բերելու, դասընթացներ անցնելու պատրաստակամություն:

Հետաքրքրված թեկնածուներն իրենց լուսանկարով
ինքնակենսագրականները կարող են ուղարկել [email protected] էլ. հասցեին՝ նամակի թեմայի դաշտում նշելով «Կոսմետիկայի բաժնի վաճառքի խորհրդատու» կամ զանգահարելով 060-700-500 համարով, ներքի համարը՝ 116: