Մատուցող
ՄատուցողՄատուցող
- Պաշտոնը Մատուցող
- Աշխատավարձը պայմանագրային
- Գրաֆիկ Ամբողջ դրույք
- Սեռը Արական,Իգական
- Տարիքը 18 - 42 տար․
- Տարածաշրջան Երևան, Կենտրոն
- Հրապարակվել է 7 օր առաջ
Երևան Փլեյս հյուրանոցն իր թիմը համալրելու նպատակով աշխատանքի է հրավիրում Մատուցողի, ով կապահովի բարեհամբույր և բարձրակարգ սպասարկում հյուրերի համար։
Պարտականություններ՝
✅սպասքավորել սեղանները սահմանված ստանդարտներին համապատասխան,
✅ուսումնասիրել ճաշացանկը` նախօրոք իմանալով հյուրերին առաջարկվող հիմնական ճաշատեսակները և խմիչքները,
✅ռեստորանի հյուրերին ներկայացնել հիմնական ճաշատեսակների և խմիչքների յուրահատկությունները, դրանց պատրաստման համար անհրաժեշտ ժամանակահատվածը, ինչպես նաև օգնել նրանց պատվերը կազմելիս՝ ներկայացնելով ճաշատեսակների բաղադրությունը և համային յուրահատկությունները,
✅հաճախորդներից ընդունել պատվերը, այն, ըստ պատկանելիության, փոխանցել խոհարարին և բարմենին, վերահսկել ճաշատեսակների ժամանակին պատրաստմանը, ինչպես նաև, մատուցումից առաջ, հետևել և կարգավորել դրանց դասավորվածությունը և ձևը,
✅հավաքել և մաքրել սեղանը հաճախորդների դուրս գալուց հետո՝ տեղափոխելով օգտագործված սպասքը խոհանոց,
✅կատարել պաշտոնից բխող այլ պարտականություններ։
Աշխատանքային փորձը պարտադիր է, հյուրանոցային ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն։
Աշատանքային գրաֆիկը՝ 5/2
Աշխատանքային ժամերը՝ 06։00-15։00, 15։00-00։00, 16։00-01։00
Հասցե՝ Վազգեն Սարգսյան 26/1
Տրամադրում ենք սնունդ, առողջության ապահովագրության փաթեթ։
Դիմելու համար կարող եք զանգահարել 077 637 636 հեռախոսահամարով կամ ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին։