Մերչենդայզեր
ՄերչնդայզերՄերչենդայզեր
- Պաշտոնը Մերչնդայզեր
- Աշխատավարձը պայմանագրային
- Գրաֆիկ Ամբողջ դրույք
- Սեռը Արական,Իգական
- Տարիքը 18 - 50 տար․
- Տարածաշրջան Երևան, Շենգավիթ
- Հրապարակվել է Երեկ
<<Ալֆա-Ֆարմ>> Ընկերությունը փնտրում է վաճառքի ու մարքեթինգային արտահայտված ունակություններով ու գիտելիքներով մերչենդայզերի, ով պատասխանատու է լինելու դեղատներում Ընկերության ապրանքների լավագույն ներկայացման համար՝ վաճառքի ծավալի խթանման նպատակով:
Պարտականություններ
•Իրականացնել մանրածախ վաճառակետի մերչենդայզինգ և մշտապես վերահսկողություն,
• Հետևել դեղատներում ապրանքների տեսանելիությանը, ներկայացմանը, դասավորությանը՝ պոտենցիալ հաճախորդներ ներգրավելու նպատակով,
• Մշակել ընկերության ապրանքների վաճառքի խթանմանն ուղղված ռազմավարական գործողություններ,
• Վերլուծել իրականացված վաճառքներից ստացված տվյալները, շեղումների առկայության դեպքում առաջարկել բարելավման ուղիներ,
• Ուսումնասիրել նոր ապրանքների նկատմամբ պահանջարկը, բացահայտել նոր շուկաները, ինչպես նաև մշտապես կատարել սպառողների բավարարվածության ուսումնասիրություն,
• Իրականացնել վաճառակետերում ապրանքների մնացորդի նկատմամբ վերահսկողություն և մշտապես ապահովել ողջ տեսականու ժամանակին համալրումը,
• Համագործակցելով կոմերցիոն և վաճառքի բաժինների հետ՝ մշակել վաճառքների խթանմանն ուղղված մարքեթինգային պրոմո ակցիաներ,
• Մշտապես վերահսկել ակցիաների ընթացքը և հետևել դրանց վերջնաժամկետների պահպանմանը,
• Գնահատել իրականացված պրոմո ակցիաների արդյունավետությունը, վերլուծել ստացված վաճառքները,
• Ժամանակին տեղաբաշխել ակցիաների համար նախատեսված պրոմո նյութերը և վերահսկել դրանց ճիշտ և պատշաճ տեղադրումը դեղատներում և ակցիայի ավարտից հետո ժամանակին հեռացումը բոլոր հարթակներից
• Համագործակցել դեղատների աշխատակիցների հետ՝ ներկայացված տեսականու ժամկետները ու ապրանքային պատշաճ տեսքը ապահովելու ուղղությամբ,
• Հետևել դեղատների արտաքին և ներքին տեսքին Երևանում և մարզերում, կազմել թերություների ցանկ և հետևել համաատասխան թերությունների շտկմանը և վերացմանը
• Կատարել դեղատների գույքագրման աշխատանքներ
• Հետևել բոլոր գովազդային/ինֆորմացիոն կրիչների սարքին լինելուն, պատշաճ արտաքին տեսքին և ինֆորմացիայի արդիությանը
• Պարբերաբար կատարել դեղատներ շրջայցեր՝ նախապես համաձայնեցված գրաֆիկով
Պահանջներ
-Բարձրագույն կրթություն
-Մերչնդայզինգի մասին ընդհանուր տեղեկացվածություն
-Որպես մերչնդայզեր աշխատանքային փորձ (դեղատնային ցանցում որպես մերչնդայզեր աշխատելը կդիտվի որպես առավելություն)
-Վարորդական իրավունքի և սեփական մեքենայի առկայություն,
-Հաղորդակցության գերազանց հմտություններ,
-Ազդեցիկ ներկայացման հմտություններ,
-Վերլուծական մտածողություն,
-Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի իմացություն ցանկալի է
-Microsoft Office ծրագրերի իմացություն:
-Excel ծրագրի պատշաճ իմացություն