Նախագծի ղեկավար/Մատնահարդարման կենտրոնների մենեջեր
Web DeveloperՆախագծի ղեկավար/Մատնահարդարման կենտրոնների մենեջեր
- Պաշտոնը Web Developer
- Աշխատավարձը պայմանագրային
- Գրաֆիկ Ամբողջ դրույք
- Սեռը Արական,Իգական
- Տարիքը 18 - 50 տար․
- Տարածաշրջան Երևան, Շենգավիթ
- Հրապարակվել է 1 տարի, 4 ամիս առաջ
Ալֆա-Ֆարմ ընկերությունը աշխատանքի է հրավիրում մատնահարդարման կենտրոնների մենեջեր/նախագծի ղեկավարի, ով պատասխանատու է լինելու կենտրոնների բացման ամբողջ գործընթացի և հետագա գործունեության կազմակերպման համար:
Աշխատանքային պարտականություններ՝
- Ռազմավարական պլանի մշակում և իրականացում՝ բիզնեսի առաջխաղացման նպատակով,
- Մատնահարդարման ոլորտի շուկայում հնարավորությունների բացահայտում , մրցակցային միջավայրի ուսումնասիրություն և վերլուծության իրականացում ,
- Առկա ռիսկերի կանխատեսում և գնահատում ,
- Գնային քաղաքականության մշակում և առաջարկների ներկայացում,
- Բիզնեսի զարգացման և առաջխաղացման առաջարկների ներկայացում ղեկավար անձնակազմին,
- Հաճախորդներ ներգրավելու և նրանց հավատարիմ հաճախորդ դարձնելու մարտավարության մշակում,
- Աշխատանքային թիմերի ձևավորում, աշխատանքների իրականացման կանոնակարգում և արդյունավետության գնահատում
- Աշխատանքների կատարման վերահսկողության իրականացում,
- Վաճառքի և հաճախորդների սպասարկման կանոնների պահպանման ապահովում,
- Սպասարկման կենտրոններին անհրաժեշտ գույքով, նյութերով ու գործիքներով ապահովման կազմակերպում, ներքին և արտաքին պահանջագրերի կազմում, պարբերական գույքագրման անցկացում,
- Դրամարկղային գործառույթների կանոնների պահպանման վերահսկում և ապահովում,
- Վաճառքների, շահութաբերության և այլ բիզնես ցուցանիշների ապահովում և դրանց վերաբերյալ հաշվետվությունների կազմում ու ներկայացում,
Պահանջվող հմտություններ՝
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտական, մարքեթինգի կամ հարակից ոլորտներում,
- Բիզնես նախագծերի ղեկավարման աշխատանքային փորձ (նախընտրելի է գեղեցկության կամ մատնահարդարման ոլորտում կառավարման փորձ ),
- Հաշվետվություններ կազմելու և ներկայացնելու հմտություններ,
- Վերլուծությունների հիման վրա ռազմավարական ծրագրերի մշակման և ներկայացման կարողություն,
- Աշխատանքային թիմ ղեկավարելու ունակություն,
- Բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ,
- Ժամանակի կառավարման և կազմակերպչական գերազանց հմտություններ
- Նախաձեռնողականություն և արագ կողմնորոշվելու ունակություն
-MS office փաթեթի իմացություն,
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը [email protected] էլ. հասցեին՝ նամակի թեմայի դաշտում նշելով «Նախագծի ղեկավար/Մատնահարդարման կենտրոնների մենեջեր »: