Ներգնա/ Արտագնա տուր մենեջեր | WorkNet.am

Ներգնա/ Արտագնա տուր մենեջեր

Տուր-մենեջեր

Ներգնա/ Արտագնա տուր մենեջեր

  • Պաշտոնը Տուր-մենեջեր
  • Աշխատավարձը սկսած 200,000 ֏
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 18 - 40 տար․
  • Տարածաշրջան Երևան, Կենտրոն
  • Հրապարակվել է Երեկ
Աշխատանքի նկարագրություն

Խոշոր և ճանաչված տուրիստական ընկերությունը, փնտրում է առնվազն 1 տարվա աշխատանքային փորձով ներգնա/ արտագնա տուր մենեջեր։
Պարտականություններ
1. Որոնել արտաքին և ներքին շուկայում նոր գործընկերներ առավել շահավետ առաջարկների՝ ժամանակի, գնի և այլ չափանիշիների համար,
2. Վարել բանակցություններ գործընկերների հետ (հյուրանոցներ, փոխադրման տրանսպորտային ծառայություններ, ռեստորաններ, էքսկուրսիաներ տրամադրող ընկերություններ և այլոք),
3. Հաճախորդների հետ համաձայնեցնել պայմանագրային կետերը,
4. Մասնակցել տուր փաթեթների գնային առաջարկների մշակման գործընթացներին,
5. Պարբերաբար ուսումնասիրել շուկայում առկա գնային առաջարկները,
6. Հավաքագրել, մշակել, վերլուծել հաճախորդների պահանջերը ճանապարհորդության վերաբերյալ,
7. Տեղում և հեռախոսով իրականացնել հաճախորդների խորհրդատվություն, աջակցել կողմնորոշման հարցում,
8. Ամրագրել հյուրանոցներ, տրասնֆերներ, էքսկուրսիաներ, ռեստորանի սեղաններ,
9. Բանավոր և գրավոր տրամադրել հաճախորդին ուղևորությանը առնընչվող ողջ տեղեկատվությունը։
Անհրաժեշտ որակավորումներ
1. Բարձրագույն կրթություն և ոլորտում նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ,
2. Գրագիտություն, օտար լեզուների իմացություն (անգլերեն, ռուսերեն) պարտադիր, այլ լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
3. Համակարգչային գարգիտություն` MS office իմացություն, համացանցից ազատ օգտվելու կարողություն,
4. Հաղորդակցական գերազանց հմտություններ,
5. Արագ կողմնորոշվելու, սովորելու կարողություն,
6. Մեծ ծավալներով տեղեկատվության հետ աշխատելու կարողություն։
Ֆիքսված աշխատավարձ 200.000 + տոկոսներ
Աշխատանքային գրաֆիկ՝ 6 օր/շաբաթ
Ուզու՞մ ես միանալ մեր թիմին՝ ուղարկիր քո CV-ն [email protected] էլ․ հասցեին: