Ներքին վերահսկողության մասնագետ
ներքին վերահսկողության մասնագետՆերքին վերահսկողության մասնագետ
- Պաշտոնը ներքին վերահսկողության մասնագետ
- Աշխատավարձը պայմանագրային
- Գրաֆիկ Ամբողջ դրույք
- Սեռը Արական
- Տարիքը 18 - 40 տար․
- Տարածաշրջան Երևան, Շենգավիթ
- Հրապարակվել է 1 ամիս, 12 օր առաջ
Տեղական շուկայում ՇԵՆ ապրանքանիշով հայտնի Էֆֆեկտ Գրուպ Փակ Բաժնետիրական Ընկերությունը աշխատանքի է հրավիրում Ներքին վերահսկողության մասնագետի, ով պատասխանատու է լինելու Ընկերության ներքին վերահսկողության բոլոր գործընթացների կատարման և համակարգման համար՝ համաձայն ընթացակարգերի և օրենքի:
Աշխատանքային պարտականություններ
-Ուսումնասիրել և վերլուծել ընկերության բոլոր ստորաբաժանումներին առնչվող գործընթացները
-Հսկողություն սահմանել արտադրության և տարածքից արտահանվող արտադրանքի գործընթացին
-Շրջայցեր կատարել ընկերության վարչական տարածքում
-Իրականացնել ստուգումներ՝ համաձայն ընկերության կողմից որդեգրված ընթացակարգերի և օրենքի
-Պարբերաբար կատարել գույքագրում
-Իրականացնել բաժնի ղեկավարի կողմից հանձնարարաված աշխատանքին առնչվող այլ առաջադրանքներ
Պահանջվող որակավորում
-Բարձրագույն կրթություն ֆինանսների, հաշվապահության կամ հարակից ոլորտներում
-Համակարգչային գիտելիքներ, մասնավորապես MS փաթեթի և ՀԾ իմացություն
-Զինվորական ծառայություն անցած
-Կարգապահության և պատասխանատվության բարձր զգացում
-Հերթափոխով աշխատելու փորձ
-Բանակցային և թիմում աշխատելու հմտություն
Վերոնշյալ պահանջներին համապատասխանելու դեպքում կարող եք դիմել աշխատանքին՝ ուղարկելով Ձեր CV-ն [email protected] էլեկտրոնային հասցեին՝ Թեմա դաշտում պարտադիր նշելով «Ներքին վերահսկողության մասնագետ»: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 098777287 հեռախոսահամարով: