Վաճառքի տարածքային մենեջեր Երևանում և հարակից մարզերում
Վաճառքի տարածքային մենեջեր Երևանում և հարակից մարզերումՎաճառքի տարածքային մենեջեր Երևանում և հարակից մարզերում
- Պաշտոնը Վաճառքի տարածքային մենեջեր Երևանում և հարակից մարզերում
- Աշխատավարձը պայմանագրային
- Գրաֆիկ Ամբողջ դրույք
- Սեռը Արական,Իգական
- Տարիքը 18 - 50 տար․
- Տարածաշրջան Երևան, Շենգավիթ
- Հրապարակվել է 1 ամիս, 10 օր առաջ
«Ալֆա-Ֆարմ» ընկերությունը աշխատանքի է հրավիրում վաճառքի փորձառու մենեջերի, ով պատասխանատու է լինելու Երևանում և հարակից մարզերում դեղատների վաճառքների ու կազմակերպչական աշխատանքների պատշաճ իրականացման համար:
Աշխատանքային պարտականություններ՝
- Կազմակերպել, համակարգել և վերահսկել իր վերահսկողության տակ գտնվող դեղատների արդյունավետ աշխատանքը,
- Ձեռնարկել բոլոր միջոցները իր վերահսկողության տակ գտնվող դեղատների վաճառքի և շահութաբերության ցուցանիշները բարձրացնելու ուղղությամբ,
- Վերահսկել և ապահովել դեղագործական կանոնների պահպանումը` համաձայն ՀՀ կառավարության կողմից ընդունված կարգի,
- Վերահսկել և ապահովել դրամարկղային գործառույթների կանոնների պահպանումը,
- Հետևել դեղատների ապրանքային մնացորդին և տեսականու առկայությանը, ներկայացվածությանը, դասավորվածությանը,
- Հետևել դեղատների պարբերական գույքագրման անցկացմանը՝ ըստ նախատեսված ժամանակացույցի,
- Վերահսկել և պահպանել դեղատների միասնական կորպորատիվ ոճը՝ հաստատված կարգի համաձայն,
- Ապահովել դեղատան աշխատակիցների վաճառքի և հաճախորդների սպասարկման կանոնների պահպանումը,
- Պարբերաբար հանդիպել դեղատան աշխատակիցների հետ, քննարկել հաճախորդների պահանջները և առաջարկները,
- Վերահսկել դեղատների տնտեսական ծախսերը,
- Վերահսկել և հետևել դեղատներում վաճառվող ապրանքների ժամկետներին,
Անհրաժեշտ հմտություններ՝
- Բարձրագույն կրթություն (նախընտրելի է դեղագիտական),
- Վաճառքների կազմակերպման առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ,
- Մեծաքանակ տեղեկատվության հետ աշխատելու ունակություն,
- Վերլուծության, պլանավորման, վերահսկման և ծրագրերի ղեկավարման կայուն հմտություններ,
- Գործնական բանակցություններ վարելու ունակություն,
- Լարված իրավիճակներում աշխատելու ունակություն,
-Ընդգծված կազմակերպչական հմտություններ,
- Հաղորդակցման գերազանց հմտություն,
- Բարձր պատասխանատվություն, ճշտապահություն,
- MS office տիրապետում,
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը [email protected] էլ. հասցեին՝ նամակի թեմայի դաշտում նշելով «Վաճառքի տարածքային մենեջեր Երևանում և հարակից մարզերում »: