Վարորդ
ՎարորդՎարորդ
- Պաշտոնը Վարորդ
- Աշխատավարձը պայմանագրային
- Գրաֆիկ Ամբողջ դրույք
- Սեռը Արական
- Տարիքը 23 - 50 տար․
- Տարածաշրջան Երևան, Շենգավիթ
- Հրապարակվել է 1 տարի, 3 ամիս առաջ
«Ալֆա-Ֆարմ» ընկերությունը փնտրում է պատասխանատվության բարձր զգացումով վարորդի, ով մասնակցելու է Ընկերության տրանսպորտային բաժնի աշխատանքներին:
Աշխատանքային պարտականություններ՝
• Պահեստից և դեղատներից ընդունել գույքը (դեղորայք, խնամքի միջոցներ)` ըստ պահեստի պատասխանատուների կողմից տրված ուղեկցող փաստաթղթի,
• Ստուգել հանձնման-ընդունման փաստաթղթերում ստորագրությունների, կնիքների, հասցեների առկայությունը,
• Ըստ անմիջական ղեկավարի կողմից սահմանված ցանկի և երթուղու փոխադրել և հանձնել գույքը՝ Ընկերության դեղատնային ցանցի դեղատներին և Ընկերության հետ համագործակցող մեծածախ վաճառքի դեղատներին,
• Հետևել շահագործման մեջ գտնվող տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակին, անսարքությունների մասին ժամանակին տեղեկացնել անմիջական ղեկավարին կամ ընկերության պատասխանատու անձին։
Պահանջվող հմտություններ՝
• Համապատասխան կարգի (BC ) վարորդական իրավունք,
• Կազմակերպչական հմտություններ և պատասխանատվության բարձր զգացում,
• Առնվազն երկու տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
• Տեղանքում հեշտ և արագ կողմնորոշվելու հմտություն,
• Ժամանակի ճիշտ պլանավորման և կառավարման հմտություններ,
• Մարդկանց հետ տարբեր իրավիճակներում շփվելու ունակություն:
Հետաքրքրված թեկնածուները կարող են զանգահարել 060700500 համարով, ներքին՝ 116 կամ ուղարկել իրենց ինքնակենսագրականը [email protected] էլ. հասցեին՝ նամակի թեմայի դաշտում նշելով «Վարորդ»: