Վարչական օգնական | WorkNet.am

Վարչական օգնական

Վարչական օգնական

Վարչական օգնական

  • Պաշտոնը Վարչական օգնական
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Իգական
  • Տարիքը 18 - 55 տար․
  • Տարածաշրջան Երևան, Շենգավիթ
  • Հրապարակվել է 1 տարի, 1 ամիս առաջ
Աշխատանքի նկարագրություն

Էֆֆեկտ Գրուպ ՓԲԸ ընկերությունը (ՇԵՆ) աշխատանքի է հրավիրում հայերենի գերազանց իմացությամբ, խելացի, պատասխանատու, պարտաճանաչ անձանց՝ վարչական օգնականի թափուր հաստիքը համալրելու համար:

Պարտականություններ
• Կազմակերպել աշխատանքային գրաֆիկը
• Հետևել և ճիշտ ուղղորդել փաստաթղթաշրջանառությունը
• Կազմակերպել հյուրերի ընդունելությունը
• Պատասխանել հեռախոսազանգերին
• Ապահովել կապ աշխատակիցների միջև
• Պաշտոնից բխող այլ գործառույթների կատարում
Պահանջներ
• Բարձրագույն կրթություն (բակալավրի կամ մագիստրոսի աստիճան);
• Հայերենի գերազանց իմացություն;
• Ռուսերենի և անգլերենի լավ իմացություն;
• Համակարգչային գիտելիքներ MS Office (Excel,Word);
• Bitrix ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն
• Բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ;
• Կազմակերպչական հմտություններ և պատասխանատվության բարձր զգացում;
• Արագ կողմնորոշվելու և արագ ըմբռնելու կարողություն;
• Թիմում աշխատելու պատրաստակամություն;
• Նմանատիպ աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն

Աշխատանքը վեցօրյա գրաֆիկով է՝ 09:00-17:30 մինչև ուրբաթ օրը, շաբաթ օրը՝ 10:00-15:00:
Նշված պահանջներին համապատասխանելու դեպքում կարող եք դիմել՝ ուղարկելով Ձեր CV-ն [email protected] էլեկտրոնային հասցեին՝ թեմա դաշտում պարտադիր նշելով« տնօրենի օգնական: