«Վոլիոս նախագծային ինստիտուտ» ՓԲԸ-ն փնտրում է Մատակարարման բաժնի աշխատակցի
Մատակարարման բաժնի մասնագետ«Վոլիոս նախագծային ինստիտուտ» ՓԲԸ-ն փնտրում է Մատակարարման բաժնի աշխատակցի
- Պաշտոնը Մատակարարման բաժնի մասնագետ
- Աշխատավարձը պայմանագրային
- Գրաֆիկ Ամբողջ դրույք
- Սեռը Արական
- Տարիքը 25 - 37 տար․
- Տարածաշրջան Երևան, Կենտրոն
- Հրապարակվել է 1 ամիս, 11 օր առաջ
Աշխատանքի գրաֆիկ՝ երկուշաբթի-ուրբաթ, 09։00-18։00
Ընդմիջում՝ 13։00-14։00
Հիմնական պարտականություններ
• Օֆիսի համար գնումների պլանավորում
• Պահանջվող ապրանքների ժամանակին պատվիրում և ստացում
• Ապրանքների բաշխում բաժիններին
• Գույքագրում
• Ամսական հաշվետվությունների կազմում
• Անմիջական ղեկավարի կողմից հանձնարարված՝ հաստիքով նախատեսված այլ աշխատանքների կատարում։
Պահանջվող որակավորումներ ու հմտություններ
• Բարձրագույն կրթություն (նախընտրելի է տնտեսագիտական ոլորտում, բայց ոչ պարտադիր),
• Տնտեսվարական աշխատանքների կատարման փորձ
• Հաղորդակցման և բանակցային հմտություններ
Լեզուների իմացություն
• Հայերենը՝ մայրենի
• Ռուսերենի, անգլերենի իմացությունը ցանկալի է
Անձնային հատկանիշներ
• Պատասխանատվության բարձր մակարդակ
• Պարտաճանաչություն
• Կարգապահություն,
• Շփվողականություն
Ինչ ենք մենք առաջարկում
• Ոլորտի առաջատար կազմակերպությունում աշխատելու հեռանկար
• Աճի հնարավորություն
• Արդյունավետության վրա հիմնված՝ ճկուն փոխհատուցման համակարգ
• Գրավիչ խրախուսական համակարգ
• Թիմային մթնոլորտ, որտեղ բոլորը պատրաստ են օգնելու
Դիմելու ընթացակարգը
Խնդրում ենք CV ուղարկել առցանց կամ [email protected], նշելով հաստիքի անվանումը թեմա (Subject) դաշտում և կայքը թե որտեղից եք իմացել թափուր հաստիքի մասին։