Տեխնիկական աջակցման մասնագետ
Տեխնիկական աջակցման մասնագետՏեխնիկական աջակցման մասնագետ
- Պաշտոնը Տեխնիկական աջակցման մասնագետ
- Աշխատավարձը պայմանագրային
- Գրաֆիկ Ամբողջ դրույք
- Սեռը Արական
- Տարիքը 18 - 45 տար․
- Տարածաշրջան Երևան, Շենգավիթ
- Հրապարակվել է 4 ամիս, 23 օր առաջ
Էֆֆեկտ Գրուպը փնտրում է Տեխնիկական աջակցման մասնագետի, ով իրականացնելու է համակարգիչների և այլ տեխ. սարքավորումների տեխնիկական սպասարկում:
Աշխատանքային պարտականություններ
• Կարգավորել, վերանորոգել և սպասարկել Ընկերության ՏՏ ծառայության ենթակառուցվածքներն ու համակարգչային սարքավորումները
• Տեղադրել, կարգավորել և պարբերաբար թարմացնել ծրագրային փաթեթները
• Իրականացնել համակարգերի արտադրողականության մոնիթորինգ և բարելավել այն
• Աջակցել ընկերության աշխատակիցներին սարքավորումների և ծրագրային փաթեթների կիրառման ընթացքում, շտկել ծագած խնդիրները և ուղղորդել ծրագրերով ճիշտ աշխատելու հարցում
Պահանջվող որակավորում
• Բարձրագույն կրթություն ՏՏ կամ հարակից ոլորտում
• Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի իմացություն
• Համակարգչային տեխնիկայի, ցանցերի և ցանցային սարքավորումների ու ծրագրային ապահովման իմացություն
• Էլեկտրական սարքավորումների հետ աշխատանքի տարրական գիտելիքներ
Վերոնշյալ պահանջներին համապատասխանելու դեպքում կարող եք դիմել աշխատանքին՝ ուղարկելով Ձեր CV-ն [email protected] էլեկտրոնային հասցեին՝ Թեմա դաշտում նշելով «Տեխնիկական աջակցման մասնագետ» կամ դիմում-հայտ լրացնել ընկերության գրասենյակում, հասցեն՝ Շիրակի 2/5: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 098777287 հեռախոսահամարով: