Տուրերի համակարգող տարիների փորձ ունեցող ընկերությունում | WorkNet.am

Տուրերի համակարգող տարիների փորձ ունեցող ընկերությունում

Տուրերի համակարգող

Տուրերի համակարգող տարիների փորձ ունեցող ընկերությունում

  • Պաշտոնը Տուրերի համակարգող
  • Աշխատավարձը սկսած 140,000 ֏
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Իգական
  • Տարիքը 24 - 40 տար․
  • Տարածաշրջան Երևան, Կենտրոն
  • Հրապարակվել է 5 ամիս, 4 օր առաջ
Աշխատանքի նկարագրություն

Տուրերի համակարգողը կդառնա մեր կիրթ, միասնական և հետաքրքիր թիմի մասը, հնարավորություն կունենա ձեռք բերել օգտակար գիտելիքներ և հմտություններ, զարգանալ անձնապես և մասնագիտորեն:

Կարիերայի զարգացումը և աշխատավարձի բարձրացումը կախված կլինեն պարտականությունների բարձրորակ կատարումից և պահանջված որակավորումներին համապատասխանությունից:

Բոնուսներ և պարգևավճարներ ստանալու հնարավորություն կլինի։ Աշխատանքը հետաքրքիր է և զարգանալու մեծ ներուժ ունի, հրավիրում ենք խելացի, եռանդուն և կենսուրախ մարդկանց։)

! ԿԱՐԵՎՈՐ. դիմելուց առաջ խնդրում ենք հաշվի առնել, որ մեր աշխատանքային ժամերն են՝ 10:00 - 19:00, իսկ շաբաթ օրերին՝ կես օր:

---

Տուրերի համակարգողի պարտականությունները կներառեն հետևյալ գործառույթները.

- պատասխանել հաճախորդների/զբոսաշրջիկների հեռախոսազանգերին
- հաճախորդներին պատմել տուրերի ծրագրերը և բացատրել շրջագայությանը մասնակցելու պայմանները
- լրացնել պայմանագրեր հաճախորդների հետ
- լրացնել վիզա ստանալու ձևաթղթեր, ստանալ և պատրաստել համապատասխան փաստաթղթեր
- կապի մեջ լինել վիզաների, հյուպատոսությունների և վիզաների կենտրոնների հետ
- լրացնել հաճախորդի մասին տեղեկություններ համապատասխան փաստաթղթերում
- ստեղծել և խմբագրել խմբերի ցուցակներ
- կապի մեջ լինել հաճախորդների հետ շրջագայությունների հետ կապված տարբեր հարցերի շուրջ հեռախոսով և էլ. փոստով
- ամրագրել թռիչքներ և հյուրանոցներ
- մուտքագրել և խմբագրել տեղեկատվություն ընկերության կայքում
- խմբագրել և թարգմանել շրջագայությունների ծրագրեր
- կապի մեջ լինել գիդերի և վարորդների հետ
- կառավարել ֆեյսբուքյան էջը, հրապարակել գրառումներ, պատասխանել հաղորդագրություններին
- իրականացնել այլ անհրաժեշտ վարչական գործառույթներ:

---

Պահանջվող որակավորումներ և հմտություններ.

- ամենակարեւորը՝ ազնվություն, պատասխանատվություն, աշխատասիրություն, ինտելեկտ
- հաճախորդների հետ համբերատար, քաղաքավարի և գրագետ շփվելու ունակություն
- ինտերնետի, էլ.փոստի, ms doc, ms excel-ի հետ աշխատելու ունակություն
- բացի գրագետ հայերենից ՊԱՐՏԱԴԻՐ (!) նշված երկու լեզուներից առնվազն մեկի գերազանց իմացություն՝ անգլերեն և կամ ռուսերեն (մյուսը կարող է լինել միջինից բարձր մակարդակի վրա)
- բարձրագույն կրթություն (!)
- փորձ տուրիզմի կամ հարակից ոլորտում:

---

Խնդրում ենք դիմել այս աշխատատեղի համար՝ ուղարկելով Ձեր ուղեկցող նամակը և ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին՝ [email protected]:
ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՉԶԱՆԳԱՀԱՐԵ՛Լ: Եթե ​​մեզ հետաքրքրի Ձեր թեկնածությունը, մենք ինքներս կկապվենք Ձեզ հետ։