Քիմիկ-Լաբորանտ
քիմիկ լաբորանտՔիմիկ-Լաբորանտ
- Պաշտոնը քիմիկ լաբորանտ
- Աշխատավարձը պայմանագրային
- Գրաֆիկ Ամբողջ դրույք
- Սեռը Արական,Իգական
- Տարիքը 18 - 60 տար․
- Տարածաշրջան Կոտայք, Աբովյան
- Հրապարակվել է 4 ամիս, 28 օր առաջ
«ՄԵՆՕԿ» ՍՊԸ-ն, որը հանդիսանում է հայկական արտադրության «ՆԵ» ապրանքանիշի սեփականատերը, փնտրում է քիմիկ-լաբորանտի։ Աշխատավայրը գտնվում է Աբովյան քաղաքում։ Աշխատանքային գրաֆիկը՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-18:00: Ընդմիջում՝ 13:00-14:00, որը տրամադրում է ընկերությունը։ Ստորև ներկայացված են պարտականություններն ու այլ մանրամասներ։
Պարտականություններ
• Աշխատել ընկերության ներկայիս կոսմետիկ միջոցների ապրանքատեսականու հետ՝ որակի վերահսկման և բարելավման ուղղություններով
• Աշխատել պիգմենտների հետ՝ եղունգի լաքերի և գել լաքերի գունային տեսականին համալրելու համար
• Ուսումնասիրել արտասահմանյան գործընկեր լաբորատորիաների տրամադրած նյութերը և կիրառել դրանք։ Անհրաժեշտության դեպքում կկազմակերպվի նաև թրեյնինգ։
• Ինքնուրույն իրականացնել ուսումնասիրություն՝ նոր կոսմետիկ նյութերի ստեղծման նպատակով
• Զբաղվել նորարարությունների ուսումնասիրությամբ ոլորտում՝ Հայաստանյան կոսմետիկ միջոցների շուկայում առաջընթաց ապահովելու համար
Պահանջներ
• Մասնագիտական կրթություն
• Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն։ Անգլերենին տիրապետումը կդիտվի որպես առավելություն
• Աշխատանքային փորձը համապատասխան ոլորտում պարտադիր չէ, սակայն կդիտվի որպես առավելություն
• Անընդմեջ սովորելու և ինքնազարգանալու ցանկություն
• Թիմային մտածելակերպ
• Վերջնաժամկետների պահպանում
• Արագ սովորելու ունակություն
Ընկերության լաբորատորիան անցկացնելու է թրեյնինգ։ Եթե նույնիսք չունեք մասնագիտական փորձ կամ համապատասխան կրթություն, սակայն Ձեզ հետաքրքրում է գույների և կոսմետիկայի աշխարհը, ապա դիմեք։