Օնլայն մարքեթինգի մասնագետ
Օնլայն մարքեթինգի մասնագետ
- Պաշտոնը
- Աշխատավարձը պայմանագրային
- Գրաֆիկ Ամբողջ դրույք
- Սեռը Արական,Իգական
- Տարիքը 22 - 50 տար․
- Տարածաշրջան Կոտայք, Աբովյան
- Հրապարակվել է 2 ամիս, 25 օր առաջ
«ՄԵՆՕԿ» ՍՊԸ-ն, որը հանդիսանում է հայկական արտադրության «ՆԵ» սպրանքանիշի սեփականատերը, փնտրում է օնլայն մարքեթինգի մասնագետի։ Աշխատավայրը գտնվում է Աբովյան քաղաքում։ Աշխատանքային գրաֆիկը՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-18:00: Ընդմիջում՝ 13:00-14:00, որը տրամադրում է ընկերությունը։ Դիմելու համար պարտադիր է ուղարկել CV (ինքնակենսագրական) հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]: Առանց ինքնակենսագրականի դիմորդները չեն դիտարկվելու։
Ստորև ներկայացված են պարտականություններն ու այլ մանրամասներ
Պարտականություններ
• Ընկերության սոցիալական մեդիայի հարթակների ամբողջական կառավարում
• Թիմային աշխատանքի շնորհիվ անհրաժեշտ ֆոտո և վիդեո նկարահանումների կազմակերպում
• Առաջախաղացմանն ուղղված պլանի վերանայում և մշակում՝ թե՛ օրգանական, թե՛ վճարովի գովազդներ միացնելու տարբերակով
• Հստակ պատկերացում թիրախավորման մասին և ընկերության լսարանների անընդհատ վերլուծություն
• Վերաթիրախավորման (retargeting) համար նախատեսված ընկերության մշակած նախագծի կառավարում
• Հաճախորդների մեյլերի բազայի հետ աշխատանքի կառավարում՝ համապատասխան մասնագետի հետ միասին
Պահանջներ
• Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն։ Անգլերենին տիրապետումը կդիտվի որպես շատ մեծ առավելություն
• Աշխատանքային փորձը համապատասխան ոլորտում պարտադիր է։
• Անընդմեջ սովորելու և ինքնազարգանալու ցանկություն
• Թիմային մտածելակերպ
• Վերջնաժամկետների պահպանում
• Լարված իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն
• Եվ վերջապես օնլայն աշխարհով հետաքրքվածություն ։)