CNC հաստոցի օպերատոր | WorkNet.am

CNC հաստոցի օպերատոր

CNC մասնագետ

CNC հաստոցի օպերատոր

  • Պաշտոնը CNC մասնագետ
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական
  • Տարիքը 20 - 50 տար․
  • Տարածաշրջան Երևան, Նոր Նորք
  • Հրապարակվել է 8 օր առաջ
Աշխատանքի նկարագրություն

Նկարագրություն
ԱՍԷԴԼ-ը նորաբաց գործարանի գերմանական արտադրության SCHUCO ալյումինե կոնստրուկցիաների մասնագիտացված արտադրամասի թիմին միանալու է հրավիրում CNC հաստոցի օպերատորի: Մասնագետի վերապատրաստումն աշխատավայրում կիրականացվի հրավիրված մասնագետների կողմից:

Մասնագետը գործարկելու է արտադրական հաստոցները, հետևելու է դրանց աշխատանքին արտադրության ողջ գործընթացի ընթացքում, խնդիրներ առաջանալու դեպքում առաջարկելու է համապատասխան լուծումներ:

Պարտականություններ
Իրականացնում է հումքի բեռնման գործընթացը;
Կարգավորում է սարքավորումները և դրանց մասերը;
Իրականացնում է սարքավորումների, դրանց գործարկելու գրառումները ըստ ընթացակարգերի;
Հաստոցները գործարկելիս վերահսկում է արտադրական գործընթացը, անհրաժեշտության դեպքում ճշգրտումներ է իրականացնում;
Խնդիրներ առաջանալու դեպքում կապ է հաստատում գործընկերների հետ (այդ թվում նաև օտարերկրացի), առաջարկում է համապատասխան լուծումներ;
Ստուգում է պատրաստի արտադրանքը՝ համոզվելու համար, որ այն համապատասխանում է պահանջվող տեխնիկական պայմաններին;
Կատարում է ընթացիկ տեխնիկական սպասարկում;
Ըստ անհրաժեշտության մաքրում է սարքավումները;
Պահպանում է ընկերության աշխատանքի և տեխնիկական անվտանգության ուղեցույցները;

Պահանջներ
Աշխատանքային փորձը պարտադիր չէ
Տեխնիկական կրթություն
MS Office ծրագրային փաթեթի իմացություն
Թիմային աշխատանքի հմտություն
Հաղորդակցման հմտություններ

Դիմելու համար կարող եք ուղարկել Ձեր CV [email protected] էլ. փոստի հասցեին կամ զանգահարել 096 27 27 99