<<Գրանդ Քենդի>> ընկերությունը վաճառքի բաժնում աշխատանքի է հրավիրում շուկայի զարգացման պատասխանատունե
Վաճառքի բաժնի շուկայի զարգացման պատասխանատու<<Գրանդ Քենդի>> ընկերությունը վաճառքի բաժնում աշխատանքի է հրավիրում շուկայի զարգացման պատասխանատունե
- Պաշտոնը Վաճառքի բաժնի շուկայի զարգացման պատասխանատու
- Աշխատավարձը պայմանագրային
- Գրաֆիկ Ամբողջ դրույք
- Սեռը Արական
- Տարիքը 25 - 55 տար․
- Տարածաշրջան Երևան, Շենգավիթ
- Հրապարակվել է 20 օր առաջ
Մրցակցային շուկայում ապրանքների պահանջարկի որոշում, տնտեսական և ճյուղային շուկաների հետազոտում և պոտենցիալ գնորդների հայտնաբերում, առևտրային կետերի ներկայացուցիչների հետ բանակցությունների վարում,
Իրեն հատկացված շուկայի տարածքի վերլուծություն, այսինքն` յուրաքանչյուր առևտրի կետում Ընկերության և մրցակից ֆիրմաների արտադրատեսականիների քանակի ամրագրում,
Վաճառքի հետ կապված գործունեության և վաճառքի հեռանկարների վերլուծություն,
Հատկացված շուկայի տարածքին կցված առաքիչների աշխատանքի բաշխում և նրանց աշխատանքի վերահսկում, առաքիչների կողմից ծառայողական կարգապահության խախտումների մասին տեղեկացում ղեկավարին,
Բազաների աշխատանքի, վաճառքի ծրագրերի կատարման հետևում,
Ղեկավարի իրազեկում որոշակի արտադրատեսականիների գնման և վաճառքի որոշման ընդունման վրա ազդող տեղային, ազգային և միջազգային գործոնների, սպառողական շուկայի զարգացումների և սպառողների վարքագծի փոփոխությունների վերաբերյալ,
Ապրանքների նկարագրմամբ կատալոգի կազմում և գնանշում, գնային ռազմավարության մշակման գործընթացում մասնակցություն,
Նոր արտադրատեսականիների պահանջարկին համապատասխան առաջարկությունների մշակում,
Անմիջական ղեկավարի կողմից պահանջվող հաշվետվությունների պատրաստում,
Արտադրատեսականիների վերադարձի գոևծընթացի հետևում,
Բաժնի պետի և տեղակալների ծառայողական առաջադրանքների ճիշտ և ժամանակին կատարում,
Անհրաժեշտ հմտություններ (ոչ պարտադիր)
-Աշխատանքային փորձը պարտադիր է
Լրացուցիչ տեղեկություն (պարտադիր)
Աշխատանքի դիմելու համար կարող եք՝
-զանգահարել 010-446334 կամ 010-446383 հեռախոսահամարներով,
-ուղարկել ինքնակենսագրական [email protected] էլ. հասցեին:
Հասցե՝ ք. Երևան, Հրանտ Վարդանյան 33