"RENOVA GROUP" LLC-ին հրավիրում է փորձառու ճարտարապետի միանալու իր ընդլայնվող թիմին | WorkNet.am

"RENOVA GROUP" LLC-ին հրավիրում է փորձառու ճարտարապետի միանալու իր ընդլայնվող թիմին

Ճարտարապետ-դիզայներ

"RENOVA GROUP" LLC-ին հրավիրում է փորձառու ճարտարապետի միանալու իր ընդլայնվող թիմին

  • Պաշտոնը Ճարտարապետ-դիզայներ
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 20 - 40 տար․
  • Տարածաշրջան Երևան, Մալաթիա Սեբաստիա
  • Հրապարակվել է 2 ամիս, 5 օր առաջ
Աշխատանքի նկարագրություն

Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի-շաբաթ, աշխատանքային ժամեր՝ 10։00 – 19։00։

Աշխատանքային պարտականություններ`
1․ Կապ է հաստատում հաճախորդի հետ, համաձայնեցնում է այցելության ժամը և օրը, անհրաժեշտության դեպքում պահանջում է տարածքից լուսանկարներ,
2. Իրականացնում է ապակյա կոնստրուկցիաների նախագծման և չափագրման աշխատանքներ,
3. Հաճախորդներին ներկայացնում է առաջարկվող ծառայությունները,
4․ Պլանավորում և վերահսկում է պրոեկտի գծագրության իրականացման, արտադրության և որակի ապահովման գործընթացները;
5. Համակարգում է արտադրության և տեղադրման գործընթացները, հաճախորդի հետ կապը,
6. Կատարում է համաձայնեցում պատվիրատուների հետ, առաջարկում է համապատասխան ճարտարագիտական և դիզայներական լուծումներ՝ այդ թվում նաև եռաչափ մոդելավորմամբ,
7. Պլանավորում է տեղադրման համար անհրաժեշտ աքսեսուարների պատվերը տեղադրման օրից 2 օր առաջ,
8. Քննարկում և ներկայացնում է հաճախորդին արտադրանքի տեղադրման գործընթացը և այն իրականացնելու համար անհրաժեշտ պայմանները,
9. Ընդունում է պատվերներ՝ ըստ հաճախորդների ցանկության, իրականացնում է դրանց հետ կապված դիզայներա-նախագծային աշխատանքները, պատրաստում է աշխատանքային գծածգրերը և փոխանցում արտադրության, ինչպես նաև հետևում է պատվերի կատարման ընթացքին, որակին և ժամանակացույցին:

Աշխատանքային հմտություններ՝
1. Բարձրագույն կրթություն ճարտարապետական, ճարտարագիտական կամ դիզայներական բաժիններում
2. Համապատասխան համակարգչային ծրագրերի իմացություն՝ 3D Max, AutoCad, MS Office (Photoshop ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն)
3. Ճկունություն, արագ կողմնորոշվելու ունակություն
4. Կազմակերպվածություն՝ ժամանակի կառավարման, վերջնաժամկետների պահպանման հարցում:
5. Աշխատանքային փորձը համապատասխան ոլորտում ցանկալի է:

Մանրամասների համար զանգահարեք 055 90-10-10 հեռախոսահամարով, ուղարկելով Ձեր ռեզյումեները հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]:
Մեր հասցեն է՝ Ծովակալ Իսակովի պողոտա 52/15։