SMM մասնագետ | WorkNet.am

SMM մասնագետ

SMM-մասնագետ

SMM մասնագետ

  • Պաշտոնը SMM-մասնագետ
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 18 - 40 տար․
  • Տարածաշրջան Երևան, Շենգավիթ
  • Հրապարակվել է 2 ամիս, 6 օր առաջ
Աշխատանքի նկարագրություն

«Ալֆա-Ֆարմ» Ընկերությունը փնտրում է նորարար և կրեատիվ մտածելակերպով սոցիալական մեդիայի մարքեթոլոգի, ով իրականացնելու է սոցիալական ցանցերում Ընկերության ներկայացվածության և ակտիվության ապահովման աշխատանքները:

Աշխատանքային պարտականություններ՝

- Մասնակցում է սոցիալական մեդիայի առաջխաղացման ռազմավարության մշակմանը՝ հիմնվելով Ընկերության յուրօրինակության, արժեքերի և նպատակների վրա,
- Մշակում և ներդնում է գործունեության զարգացման նոր գաղափարներ՝ սոցցանցերում Ընկերության հետևորդների քանակի ավելացման և նրանց լոյալությունն ապահովելու նպատակով,
- Ներդնում է արդյունավետ գովազդային արշավներ՝ միջոցառումներ, ակցիաներ, մրցույթներ՝ համաձայն - Ընկերությունում առկա ռազմավարության և սահմանված նպատակների,
- Սոցցանցերում ստեղծում է նոր հաշիվներ, ինչպես նաև վարում է արդեն իսկ առկաները,
- Իրականացնում է սոցցանցերում Ընկերության հաշիվների ամենօրյա մոնիթորինգ, այդ թվում օրական այցելությունների վերլուծություններ և նամակների վերահսկողություն,
- Ապահովում է Ընկերության էջերի տեսանելիությունը տարբեր սոցցանցերում, ինչպես նաև արդեն իսկ գոյություն ունեցող հարթակներում՝ Facebook, Instagram, Twitter,
- Պատրաստում է հրապարակման համար անհրաժեշտ որակյալ կոնտենտներ, այդ թվում ֆոտո, վիդեո և տեքստային նյութեր,
- Ապահովում է մշտական կապը Ընկերության և նրա հետևորդների միջև՝ մշտապես պատասխանելով հարցադրումներին և վերլուծելով նրանց կարծիքները,
- Վերլուծում և գնահատում է իրականացված SMM արշավների արդյունավետությունը:

Պահանջվող հմտություններ՝

- Բարձրագույն կրթություն մարքեթինգի, PR-ի կամ այլ հարակից ոլորտում,
- Մարքեթինգի և հաղորդակցության ընդհանուր դրույթների իմացություն,
- SMM աշխատանքային փորձ,
- Հաջողությամբ իրականացված նախագծերի պորտֆոլիո,
- Սոցցանցերում էջերի վարման և կառավարման փորձ,
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,
- Որակական և քանակական վերլուծություններ իրականացնելու ունակություններ,
- Նախաձեռնողականություն և կրեատիվ մտածողություն,
- Գրավոր և բանավոր հաղորդակցության գերազանց հմտություններ,
- Թիմում աշխատելու ունակություն:

Հետաքրքրված թեկնածուները կարող են լրացնել կայքում կցված դիմում հայտը կամ կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը [email protected] էլ. հասցեին՝ նամակի թեմայի դաշտում նշելով «Սոցիալական մեդիայի մարքեթոլոգ /SMM/»: