SMM MANAGER | WorkNet.am

SMM MANAGER

SMM-մասնագետ

SMM MANAGER

  • Պաշտոնը SMM-մասնագետ
  • Աշխատավարձը սկսած 100,000 ֏
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 20 - 35 տար․
  • Տարածաշրջան Երևան, Արաբկիր
  • Հրապարակվել է 6 տարի, 6 ամիս առաջ
Աշխատանքի նկարագրություն

Աշխատանքի նկարագիրը:
Կազմակերպությունը փնտրում է SMM մասնագետների:

Աշխատանքային պարտականությունները:
Պահանջվող որակավորումները և կարողություները`
• SMM մեթոդների իմացություն,
• Հաղորդակցվելու հմտություններ և ճկունություն,
• Նախաձեռնողականություն և հնարամտություն,
• Ժամանակը կառավարելու ունակություն,
• Համակարգչային գերազանց հմտություններ,
• Միաժամանակ մի քանի խնդիրների ուղղությամբ աշխատելու, ըստ կարևորության դասակարգելու կարողություն,
• Մտքերը և տեղեկատվությունը գրավոր և բանավոր ձևով արդյունավետ կոմունիկացնելու կարողություն,
• Տեխնիկական լավ հասկացողություն և նոր գործիքները, տեխնոլոգիաները արագ ըմբռնելու ընդունակություն,
• Փորձը PR ոլորտում ողջունելի է,
• Սոցիալական ցանցերում (Facebook, VK, Odnoklassniki, etc.) գովազդային տեքստերի ստեղծման փորձ, գրավիչ տեքստեր գրելու ունակություն,
• Հաջողությամբ իրականացված նախագծերի պորտֆոլիոյի առկայություն,
• Microsoft Office ծրագրերի իմացություն,
• Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների վարժ իմացություն,
• Թվային վերլուծության վարման համակարգի, արդյունավետության գնահատման չափանիշների իմացություն,
• Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ այս ոլորտում:

Պահանջվող որակավորումները:
Հիմնական աշխատանքային պարտականություններ՝
• Սոցիալական ցանցերում Ընկերության նախագծերի խթանման ռազմավարության և կոնցեպցիայի մշակում, ինչպես նաև իրականացման բոլոր փուլերում վերահսկողություն. մտահղացում, վերլուծություն, ռազմավարություն, բյուջետավորում, նախապատրաստում, գործարկում, ուղեկցում, զարգացում և արդյունքների ամփոփում,
• Հարկ եղած դեպքում պատասխանել կազմակերպության հարցերին, պաշտպանել կազմակերպության շահերը սոցիալական մեդիաներում,
• Սոցիալական ցանցերում նոր էջերի ստեղծում և գործող էջերի վարում,
• Գործունեության նոր ուղղությունների մշակում և իրականացում, սոցիալական ցանցերում ապրանքանիշի հետևորդների քանակի ավելացման ապահովում,
• Ընկերության ընդհանուր հաղորդակցությունների ռազմավարությանը համահունչ արդյունավետ գովազդային արշավների կազմակերպում (միջոցառումներ, ակցիաներ, մրցույթներ և հարցումներ) սոցիալական ցանցերում,
• Հրապարակումների համար որակյալ կոնտենտի ապահովում, ներառյալ`ֆոտո, վիդեո և տեքստային նյութերը,
• Email մարքեթինգային համակարգի կազմակերպում և կառուցում, email մարքեթինգային հարթակներում աշխատանքի իրականացում,
• Էլեկտրոնային հաղորդագրությունների պլանավորում ըստ նախագծերի (նպատակ, ժամանակացույց, բովանդակություն, արդյունավետության ցուցանիշներ),
• Սոցիալական ցանցերի ամենօրյա մոնիտորինգի իրականացում. հաշվետվությունների ձևավորում, վիճակագրության վարում, ներառյալ կայքի հաճախելիության և առանձին հաղորդակցությունների դիտման վերլուծություն,
• SMM –ի խթանման և էլեկտրոնային հաղորդագրությունների առաքման արդյունավետության վերլուծություն և գնահատում:

Կրթություն
• Բարձրագույն կրթություն, ցանկալի է մարքեթինգի, լրագրության կամ հասարակայնության հետ կապերի ոլորտներում:

Դիմելու ընթացակարգը:
Խնդրում ենք ուղարկել Ձեր CV-ն [email protected] էլ. հասցեին, վերնագրում նշելով "SMM Manager":