VENGE Engineering-ը փնտրում է պահեստապետ | WorkNet.am

VENGE Engineering-ը փնտրում է պահեստապետ

Պահեստապետ

VENGE Engineering-ը փնտրում է պահեստապետ

  • Պաշտոնը Պահեստապետ
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական
  • Տարիքը 20 - 60 տար․
  • Տարածաշրջան Երևան, Արաբկիր
  • Հրապարակվել է 8 ամիս, 26 օր առաջ
Աշխատանքի նկարագրություն

Պարտականություններ
• ղեկավարել պահեստի ապրանքանյութական արժեքների ընդունման, պահպանման և բացթողման աշխատանքները,
• ապահովել պահեստավորված նյութական արժեքների ամբողջականությունը, դրանց պահպանման ռեժիմը և ընդունման-հանձնման փաստաթղթերի կազմման կարգը,
• հետևել պահեստի, սարքավորումների և գործիքների վիճակին և ապահովել դրանց ժամանակին վերանորոգումը,
• մասնակցել ապրանքանյութական արժեքների գույքագրմանը,
• վերահսկել պահեստի գործառնությունների գրանցումը և սահմանված հաշվետվության վարումը,
• ղեկավարել պահեստի աշխատանքները, վերահսկել աշխատանքների որակը, մասնակցել մոտիվացիոն համակարգի մշակմանը
Ներկայացվող պահանջներ
• պահեստի նյութական ակտիվների հաշվառման, պահեստավորման, տեղաշարժման կանոնների, ինչպես նաև դրանց համար անհրաժեշտ փաստաթղթերը տրամադրելու կարգի տեղեկացվածություն,
• գույքագրման անցկացման կարգի իմացություն,
• ապրանքների պահպանման և պահեստավորման կարգ ու կանոնի, դրանց հաշվառման դրույթների իմացություն,
• ապրանքների փոխադրման և պահեստավորման պայմանագրերի դրույթների իմացություն,
• ապրանքանյութական արժեքների տեսքի, տեսակների, չափերի, ապրանքանիշերի և այլ որակական բնութագրերի տեղեկացվածություն,
• աշխատանքային կարգապահություն,
• աշխատանքային ներքին կանոնակարգի պահպանում,
• պահեստում մաքրության և կարգուկանոնի պահպանում
Մասնագիտական կարողություններ
• աշխատողների օպտիմալ բաշխում՝ հաշվի առնելով առաջադրանքների բովանդակությունն ու ծավալը, նրանց մասնագիտական որակավորման մակարդակը,
• պահեստի տարածքում նյութական ռեսուրսների տեղաբաշխման կազմակերպում`հաշվի առնելով պահեստի տարածքի ռացիոնալ օգտագործումը, դյուրացնելով պահեստավորված ապրանքների որոնումը և դրանց հասանելիությունը պահեստից բեռնման և առաքման համար,
• պահեստ մուտք գործող ապրանքանյութական արժեքների առաջնային փաստաթղթերի դասակարգման կազմակերպում,
• ապրանքանյութական արժեքների տեղաշարժի (ստացման, սպառման) փաստաթղթաշրջանառության կարգի կազմակերպում,
• համակարգչով և կապի ժամանակակից միջոցներով աշխատելու ունակություն